Կարծիք

15.07.2019 10:40


Միջին ստատիստիկ հայաստանցին բարդույթավորված 30-ամյա դեռահաս է

Միջին ստատիստիկ հայաստանցին բարդույթավորված 30-ամյա դեռահաս է

Ամբողջ համացանցը Սերժի դեղին տրուսիկն է քննարկում... (Պատահական չի, որ այս ժողովուրդը պարբերաբար ցեղասպանվել է իր երկար ու ձիգ պատմության ընթացքում):
Այո, միջին ստատիստիկ հայաստանցին, որը ակտիվ է սոց ցանցերում, բարդույթավորված ու տգետ 30-ամյա դեռահաս է, որը գաղափար անգամ չունի, թե ինչն է ճիշտը, ու ինչն է սխալը, ինչն է լավը ու ինչը՝ վատ, ինչն է առաջնայինը ու ինչը՝ երկրորդականը, և վերջապես, ինչ է իրեն հարկավոր հասունանալու համար:
Չզարմանաք «30-ամյա դեռահաս» որակումի համար. Հայաստանում մարդկանց մեծ մասը (անգամ 50-ից բարձր տարիք ունեցողների մեծ մասը) դեռահասներ են, նրանք հոգեպես ու մտավոր առումով չեն հասունանում, նրանց տուր դեղին մամուլ՝ իր էժանագին դեղին տրուսիկներով հանդերձ, և քաշվիր մի կողմ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը