Կարծիք

15.07.2019 09:15


Նախ հասարակական մեծ հնչեղությամբ մեղավոր են կարգել մեկին, ապա միայն պարզել, որ նրա արարքներում հանցակազմը բացակայում է

Նախ հասարակական մեծ հնչեղությամբ մեղավոր են կարգել մեկին, ապա միայն պարզել, որ նրա արարքներում հանցակազմը բացակայում է

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի` հրազենից արձակված պարկուճը փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կրման հետքերով համընկում չունի տուժողի մարմնից հայտնաբերված գնդակի հետ: Մամուլում այս տեղեկությունն ակտիվ շրջանառվեց դեռ օրեր առաջ:

Ստացվում է, որ նախ հասարակական մեծ հնչեղությամբ մեղավոր են կարգել մեկին, ապա միայն պարզել, որ նրա արարքներում հանցակազմը բացակայում է: Անցել է մոտ մեկ շաբաթ: Պաշտոնական լռություն է: Ո՞վ է սպանության հեղինակը, ինչո՞ւ են «շառ անում» մեկ ուրիշին, ո՞վ պետք է լինի այն համարձակը, ով պաշտոնապես կհաստատի հերքումը և ներողություն կխնդրի գնդապետից...

Ու մեկ էլ հիշում ես, որ ինչ-որ մեկը շատ ամիսներ առաջ հայտարարել էր, թե «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է...

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը