Ոնց կարելի է նման լրջության խնդրի հետ կապված հարցումը «Ֆեյսբուքում» անցկացնել
Լավ, հասկացանք, որ ժողովրդավարություն ենք խաղում, որ փորձում ենք գոնե ֆորմալ առումով մարդկանց ներգրավել ինչ-որ հարցերի քննարկմանը՝ այդպես լեգիտիմացնելով կասկածելի քայլերը, բայց ամեն ինչն իր սահմանն ունի։
Ուրեմն ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքում», այո՛, «ՖԵՅՍ-ԲՈՒ-ՔՈՒՄ», Կա՛ռլ, հարցում է հրապարակել Ամուլսարի վերաբացման վերաբերյալ։ Չեմ ուզում անդրադառնալ հանքի խնդրին, այլ՝ կոնկրետ հարցման երևույթին։
Ոնց, Ո՞ՆՑ կարելի է նման լրջության հարցերի քննարկումը և այդ խնդրի հետ կապված հարցումը «Ֆեյսբուքում» անցկացնել։ Մի հարթակում, որտեղ ֆեյքերի ֆաբրիկաներ են գործում, որտեղ տարբեր շահեր և, ինչն ավելի կարևոր է, կներեք, իհարկե, բայց տարբեր մակարդակի մարդիկ են նստած, որոնցից շատերն անգամ միջնակարգ դպրոցն են հազիվ ավարտել, կամ մարդիկ, ովքեր հարցի վերաբերյալ անգամ տարրական գիտելիքներ և տեղեկություններ չունեն և իրենց դատողությունների հիմքում են ընդամենը բամբասանքները։
Կներեք, բայց ինչքան անլուրջ պետք է վերաբերվես պետական կառավարմանը, որ պետական նշանակություն ունեցող հարցերը հարցման առարկա դարձնես ՖԲ-ում։
Դրա իմաստը ո՞րն է։ Ենթադրենք, մարդիկ ասեցին, որ դեմ են։ Հիմա ի՞նչ, ֆեյսբուքյան հարցման հիման վրա պետությունը թքա՞ծ (կամ, ինչը երևի թե, ավելի ակտուալ է, ըստ որոշ պետծառայողների՝ խնչած) է ունենալու միջազգային պայմանագրերի, փորձաքննության արդյունքների վրա, և եթե այո, ապա ինչո՞ւ էիք «կոպեկ առ կոպեկ» վերադարձված ԺՈՂՈՎՐԴԻ ՓՈՂԵՐԻՑ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ 400 հազար դոլլար ծախսել այդ միջազգային փորձաքննության վրա, եթե վերջում ֆեյսբուքյան հարցման արդյունքով եք պայմանավորելու որոշումը։
Իսկ եթե այդ հարցման արդյունքներով չեք առաջնորդվելու ձեր որոշման մեջ, ապա իմաստը ո՞րն էր նման հարցում անցկացնել։ Օրինակ, եթե մարդիկ ասեն, որ կողմ են, դուք էլ չթույլատրեք շահագործումը, կամ հակառակը՝ ասեն, որ դեմ են, դուք էլ թույլատրեք շահագործումը, մարդիկ չե՞ն հարցնի, թե բա էլ իմաստը ո՞րն էր հարցում անցկացնելու։
Մի խոսքով, չի կարելի այսքան խեղաթյուրել «հանրային կարծիք» և «ժողովրդավարություն» հասկացությունները։
Ոնց կարելի է նման լրջության խնդրի հետ կապված հարցումը «Ֆեյսբուքում» անցկացնել