Քայլարածներն ուզում էին «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը» դարձնել «նոր» Հայաստանի» բրենդը` այցետոմսը, որ մագնիսի պես ձգելու էր ներդրողներին եւ զբոսաշրջիկներին՝ հեղեղելով ժողովրդավարության մեր «բաստիոնը»` հայկական հրաշքը գեթ մեկ անգամ տեսնելու եւ մեռնելու, այստեղ գործ դնելու համար իրար հրմշտող օտարերկրացիներով։
Ի՞նչ ունենք այսօր` «հեղափոխությունից» մեկ տարի, 4 ամիս անց. աղբակույտեր Երեւանի փողոցներում ու բակերում, գարշահոտություն, համազգային այս խայտառակության դեմ խորհրդանշական ակցիաներ անող եւ «խուլիգանության» համար բերման ենթարկվող հպարտ քաղաքացիներ։ Կապուտակ Սեւանի փոխարեն` կանաչող Սեւան, մահացու ելքով ավտովթարների թվի աննախադեպ աճ, պետականորեն խրախուսվող սարսափազդու պատմություններ՝ ձեռքի տակ ընկածին բռնաբարող տղամարդկանց ու բռնաբարված կանանց մասին։
Սրա՛նք են նիկոլական «Նոր Հայաստանի» կամ, ինչպես Պարույր Հայրիկյանը կասեր, Նիկոլստանի բրենդները եւ թրենդները։
Ավելի լավ «գովազդ»` զբոսաշրջության եւ ներդրումների բում արձանագրելու ավելի արդյունավետ միջոց հնարավո՞ր է հորինել։
«Նոր» Հայաստանի բրենդները և թրենդները

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից