Կարծիք

13.07.2019 16:57


Ամերիկացիները ժողովուրդներին որպես գործիք են օգտագործում Ռուսաստանի դեմ (տեսանյութ)

Ամերիկացիները ժողովուրդներին որպես գործիք են օգտագործում Ռուսաստանի դեմ (տեսանյութ)

Վերջին շրջանում գիտեք՝ ինչն է մխիթարանք հանդիսանում, որ նայում եմ կողքներս և հասկանում եմ, որ այլ ազգեր կան, որոնք մեզանից ոչ պակաս ոչ ադեկվատ են իրենց քայլերի ու ընկալումների մեջ:

Սկզբից վրացիները գժվեցին: Մի հատ դուրսպրծուկ իրեն թույլ տվեց հայհոյել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ հիմա էլ նույն սխալը կրկնում է այս անգամ ուկրաինական դուրսպրծուկ, ով նույնպես ուղիղ եթերում վիրավորել է Պուտինին:

Ու այս մարազմի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ սրանց հասարակություններում կան մարդիկ, ովքեր այս հիմարությանը ծափ են տալիս: Ակնհայտ է, որ այս ամենն ուղղորդվում է մեկ կենտրոնից, և պարզ է նաև այդ ուղղորդման կենտրոնը:

Կենտրոնը գտնվում է օվկիանոսից այն կողմ, և նպատակ ունի ամեն կերպ դեստաբիլիզացնել իրավիճակը մեր տարածաշրջանում, կանխել նույնիսկ համագործակցության հնարավորությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, և դրա համար ընտրված է ստորագույն տարբերակը՝ այն է սեռական բնույթի վիրավորանքներ հասցնել ՌԴ նախագահին:

Բայց դուք զգում եք չէ, ինչ կարգի կեղտոտ խաղեր են խաղում ժողովուրդների հետ ամերիկացիները: Իրենց համար ուկրաինացիները, վրացիները, քրդերը, հայերն ու աբխազներն ուղղակի գործիք են, որոնց շնորհիվ իրենք լուծում են իրենց անձնական խնդիրները: Այն՝ ինչ Ուկրաիայում և Վրաստանում արեցին այս խելապակաս լրագրողները, Հայաստանում արդեն քանի տարի է՝ Սորոս պապիկն է անում իր հիմնադրամով:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը