Երեկ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արել էր մի շատ ուշագրավ հայտարարություն, որի խորքային էությունը, սակայն, վրիպեց շատերի ուշադրությունից: Խոսելով Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ փոխվարչապետն ասաց բառացի հետևյալը. «Եթե ուզում ենք ունենալ վիզայի ազատականացում, պետք է մեր կյանքի ստանդարտները շատ մոտ լինեն եվրոպականին»:
Ի՞նչ է իրականում նշանակում այս հայտարարությունը:
Այն նշանակում է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի համար չկա և, ավաղ, տեսանելի ապագայում քաղաքական որոշում չի լինելու: Բոլորը լավ գիտեն, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում ունեցող Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում կյանքի որակը, կենսամակարդակը, կյանքի ստանդարտները բոլորովին եվրոպական չեն: Ավելին, շատ չափանիշներով նրանք զիջում են նաև Հայաստանին:
Ուստի կյանքի ստանադարտների համադրելիության հիշատակումը պարզապես փորձ է քողարկելու համար այն փաստը, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ մոտ ապագայում չի լինելու:
Թեպետ նման գործընթաց սկսելու քաղաքական կամքը ԵՄ-ն մշտապես է արտահայտել, հետեւողականորեն հորդորել է Հայաստանին բանակցել անդամ պետությունների հետ, հատկապես՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ավելին՝ հասկացրել է, որ հաշվի առնելով Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը, մեծ ոգեւորություն չի դրսեւորում։
Փաշինյանի՝ հունիսի Բրյուսելյան այցից հետո իշխանությունները մատի քարոզչական փաթաթան սարքեցին Յունկերի միտքը, թե «տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են» և Հայաստանն արդեն պատրաստ է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին՝ մատուցելով դա որպես վարչապետի այցի կարևորագույն ձեռքբերում:
Սակայն Բրյուսելում կայացած Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին ընդունված փաստաթղթում ընդամենն ընդգծվում էր, որ կողմերը «պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն»:
Հիշեցնեմ նաև, որ եթե դեռ անցյալ տարի նշվում էր բանակցությունների մեկնարկի ժամկետ (2020 թ․), ապա արդեն վաղուց ժամկետների մասին խոսք չկար, իսկ փոխվարչապետի հայտարարությունից կարող ենք եզրահանգել, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի իշխանափոխությունը որևէ լուրջ առաջընթացի չբերեց:
Ավելին, անգամ «ժողովրդավար, «տնտեսական հեղափոխություն անող», «ավելի շատ մարդ գալիս է, քան գնում է» երկիրն իրականում դիտարկվում է, որպես բարձր միգրացիոն ռիսկեր ունեցող պետություն:
Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց…

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից