Կարծիք

13.07.2019 15:52


Կառավարությունը պատրաստվում է կրճատել տասը հազար ուսուցչի, և այդ տասը հազարի աշխատավարձով բարձրացնել մյուս տասը հազարի աշխատավարձը

Կառավարությունը պատրաստվում է կրճատել տասը հազար ուսուցչի, և այդ տասը հազարի աշխատավարձով բարձրացնել մյուս տասը հազարի աշխատավարձը

Այսօր գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մեր երկրում կան տասը հազար ավելի ուսուցիչ, քան պետք է։ Սա ուղիղ համեմատական է սեպտեմբերից տասը հազար ուսուցչի աշխատավարձ բարձրացնելու հետ։

Այսինքն, մեր մտքի գիգանտ կառավարությունը պատրաստվում է կրճատել տասը հազար ուսուցչի, և այդ տասը հազարի աշխատավարձով բարձրացնել մյուս տասը հազարի աշխատավարձը։ Սա արդեն անցնում է բոլոր տեսակի սահմանները։ Եվ ո՞ւր է հասնելու մեր ժողովուրդը օր օրի ավելացող գործազրկությամբ, գործազրկությանը ուղեկցող թանկացումներով, ո՞ւր են տանում երկիրը ստերով։

Դուք կարող եք նկարել թվեր, դուք կարող եք կեղծել եվրոպական մամուլի կարծիքները, դուք կարող եք ամեն օր լապշաներ կախել մեր ականջներին, բայց հասարակ ժողովրդի կյանքի որակի միմիայն բացասական փոփոխությունը դուք չեք կարող արդարացնել։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը