«Ամերիկաներում տներ» ծախելը ու Երևան գալը հետաձգվում է
Թավշյա իշխանազավթման ժամանակ միամիտ շատ «դուխով» քաղաքացիներ պնդում էին, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո աննախադեպ ներգաղթ է տեղի ունենալու, քանի որ ՀՀԿ-ն խանգարում է և չի տալիս մարդկանց ՀՀ հետ գալու հնարավորություն:
Փաշինյանն էլ իր հերթին, ինչպես միշտ, խոստումներ էր տալիս և ներգաղթի բում էր խոստանում հրապարակում Նիկոլ գոռացող զանգվածին:
Զարեհ Սինանյանը, ով իրեն իրավունք է վերապահում խոսել Սփյուռքի անունից, չնայած նրան, որ նա նույնիսկ Գլենդելի կամ ԱՄՆ հայերի անունից չի կարող խոսել, ասում է․
«Մեծ հայրենադարձություն չի նշանակում, որ բոլորը գան, իմ կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկա էլ, որ բոլորը գան, պետք է, որ շատերը գան, իսկ շատերի գալու համար պետք է նախապայմաններ ստեղծել»։
Զարեհի մտքի գոհարները մեզ հուշում են, որ Սփյուռքը խորապես չի ցանկանում մասնակցել այս թավշյա ավանտյուրային, քանի որ Սփյուռքը ունի ազգային նկարագիր, ավանդույթ, ընտանիք և եկեղեցի, ինչը մեր երկրում փոխարինվում է, մեղմ ասած, այլ բաներով:
Մեր կառավարությունն էլ այդ նախապայմանները չի կարող ստեղծել, նույնիսկ եթե իրենց ասելով՝ 40 տարի մնա որպես իշխող ուժ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից