Կարծիք

13.07.2019 10:30


Ընտանիքում բռնության կանխարգելման անհրաժեշտությունը Մխիթար Գոշը հիմնավորել է դեռևս 12-րդ դարում

Ընտանիքում բռնության կանխարգելման անհրաժեշտությունը Մխիթար Գոշը հիմնավորել է դեռևս 12-րդ դարում

Եթե եվրոպացիները նոր են նկատել ընտանիքում բռնության կանխարգելման անհրաժեշտությունը (թեպետ՝ այդ սոուսով այլ հեռահար նկրտումներ են փայփայում), ապա Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր Մխիթար Գոշը այն հիմնավորել է դեռևս 12-րդ դարում՝ հիմնվելով նույն այն ազգային ավանդույթների ու սովորույթների վրա, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի ուժով ենթադրվում է արմատախիլ անել: Մասնավորապես,

Ըստ Գոշի՝ այրն իր կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար պետք է վճարեր 2000 դրամ տուգանք, իսկ այլ կնոջ նկատմամբ նույն բռնության համար՝ 1000 դրամ:
Դատաստանագիրք (Գլուխ ԺԵ)...

***

Երդումն՝ ըստ Մխիթար Գոշի: Երդվելը չպետք է պարտադիր համարվի, ընդ որում, պարտադիր չէ ինչպես այն անձանց համար, որոնց վեհանձնությունը կասկած չի հարուցում, այնպես էլ նրանց համար, որոնց երդումը որևէ արժեք չունի: Մասնավորապես, Գոշը նկատել է, որ երդվել կարող են առնվազն 25 տարին լրացած անձինք: Երդվելը պարտադիր չի համարվել հիվանդների համար, քանի որ ենթադրվում էր, որ նրանք կարող են չհասցնել երդման ապաշխարությանը:

Չէր թույլատրվում երդվել ապաշխարողներին, որպեսզի նրանք «չլինի մի մեղք ևս իրենց մեղքերի վրա ավելացնեն»:
Վերջապես, չէր թույլատրվում երդվել մաքսավորներին (այն ժամանակների կոռումպացված խավն է եղել), հարբեցողներին. «նման մարդկանց երդումը պիտանի չէ»:
(«Դատաստանագիրք», գլուխ «Ը»)

Հ.գ. Ողջ եղեք, հանգիստ երդվեք, Գոշը ներողամիտ կրոնավոր է եղել...

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը