Շարունակենք Ստամբուլյան կոնվենցիայի թեման՝ այս անգամ անդրադառնալով դրա 12-րդ հոդվածով ամրագրված հետևյալ նորմին. «Կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի փոփոխվեն կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային վարքագծի կանոնները՝ այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթներն ու և ցանկացած այլ պրակտիկան արմատախիլ անելու նպատակով, որոնք հիմնված են կնոջ անլիարժեքության ԿԱՄ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ»:
Լավ, կնոջ անլիարժեքության վերաբերյալ մտահոգությունը հասկանալի է, բայց երբ անվերապահորեն խոսում ենք ընդհանրապես կնոջ և տղամարդու դերի մասին անխտիր բոլոր սովորույթներն և ավանդույթներն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, ապա հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունեն այն զուտ խորհրդանշական, հաճախ նաև տոնական արարողակարգի հետ առնչվող ավանդույթները, որոնք որոշ չափով աղերսներ ունեն կնոջ և տղամարդու դերի հետ, սակայն բացաձակապես չեն հանգեցնում նրանցից և որևէ մեկի նկատմամբ ոչ միայն բռնություն կիրառելուն, այլև արժանապատվությունը նսեմացնելուն: Ընդ որում, այդ բնույթի անմեղ սովորույթներն ու ավանդույթները նույն միջազգային իրավունքի և Հայաստանի Սայմանադրության ուժով հանդիսանում են պետության հոգածության առարկա. «Հայոց լեզուն և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ պետության հոգածության և պաշտպանության ներքո են» (15-րդ հոդվածի 2-րդ մաս):
Սահմանադրությամբ այսպիսի պարտականություն ստանձնած պետությունն ինչպե՞ս կարող է միաժամանակ պարտավորվել անխտիր արմատախիլ անելու կնոջ և տղամարդու դերի առնչությամբ բոլոր ավանդույթներն ու սովորույթները, թեկուզ և դրանց կամայականորեն կոչենք «կարծրատիպեր»: Այդ ո՞ր պահից դարերով ձևավորված մշակութային ժառանգությունը հանկարծ որակվեց իբրև «կարծրատիպ»։
Շարունակենք Ստամբուլյան կոնվենցիայի թեման

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից