Կարծիք

12.07.2019 09:45


Ֆրանսիական միապետականների մեջ առկա է վեճ, մեր ՍԴ-ից, ԲԴԽ-ից կամ ԱԱԾ-ից մարդ ուղարկենք

Ֆրանսիական միապետականների մեջ առկա է վեճ, մեր ՍԴ-ից, ԲԴԽ-ից կամ ԱԱԾ-ից մարդ ուղարկենք

Ֆրանսիական միապետականների մեջ առկա է վեճ, թե Բուրբոնների որ ճյուղը կարող է զբաղեցնել գահը, եթե մի օր միապետությունը վերականգնվի։ Մի մասը պնդում է, որ լեգիտիմ թագաժառանգ է վերջին Բուրբոնի` Լուի Ֆիլիպի ժառանգը, դրանք կոչվում են օրլեանիստներ։ Մյուս մասը պնդում է, որ լեգիտիմ թագաժառանգն է Լյուդովիկոս 14-րդի թոռան` Ֆիլիպոս 5֊րդի ժառանգը` ներկայիս Իսպանիայի թագավորը կամ նրա որևէ մերձավոր ազգականը, սրանց էլ ասում են լեգիտիմիստներ։

Չմոռանանք, որ առկա են նաև Բոնապարտները, որոնք կայսրության ժառանգներ են ու պնդում են, որ գահը իրենցն է։
Այս յուրովի և պատմական գիրք հիշեցնող վեճը տևում է մի քանի տասնամյակ և դժվար թե գտնի իր հանգուցալուծումը։

Մեր ՍԴ-ից կամ ԲԴԽ-ից կամ ԱԱԾ-ից մարդ ուղարկենք, վռազ վեճը լուծեն ու գահը վերադարձնեն այն 10-րդ կամ 8-րդ դարում համապատասխանաբար կորցրած Կարոլինգներին կամ Մերովինգներին)))))

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը