Կարծիք

11.07.2019 20:40


Տեսանյութ այն մասին, թե ինչ է նշանակում «ժողովրդավարության բաստիոն»

Տեսանյութ այն մասին, թե ինչ է նշանակում «ժողովրդավարության բաստիոն»

2018 թվականի ապրիլյան փոփոխությունները ընդհանուր առմամբ դրական էին, քանի որ մեր երկրին իսկապես անհրաժեշտ էին լուրջ փոփոխություններ: Անկեղծ լինենք նաև, որ հանրության ճնշող մեծամասնությունն աջակցեց այդ քաղաքական փոփոխություններին: Իսկ իշխանություններն էլ փոխանակ հանրության վստահության մանդատը ճիշտ օգտագործեն, լինեն իսկապես ամբողջ ժողովրդի իշխանությունը, հաշվի առնեն խնդիրները և տարբեր խմբերի կարծիքները, ոչ միայն տեղեկատվական դաշտում «սևերի-սպիտակների» տարանջատում են իրականացնում, սոցցանցերում ատելության խոսք խրախուսում, այլ անգամ իրական կյանքում՝ մարդկանց բաժանելով կատեգորիաների՝ բիրտ և կոպիտ ձևով սահմանափակում են մարդու իրավունքները:

Երեկ շատ գռեհիկ ձևով խախտվեցին այդ իրավունքներից ազատ տեղաշարժի, խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու և քաղաքական խնդիրների մասին բարձրաձայնելու իրավունքները:

Ժողովրդավարության բաստիոնում փողոցից իշխանության եկածը երեկ, փաստացի, ճողոպրեց փողոցից:

Իսկ այն պնդումները, թե չի կարելի ներքին խնդիրները բարձրաձայնել օտարերկրյա առաքելությունների առջև, կենցաղային բնույթ են կրում, քանզի նույն տրամաբանությամբ մենք պետք է առհասարակ դուրս գանք բոլոր միջազգային կառույցներից, չդիմենք Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան, թույլ չտանք միջազգային կազմակերպություններին ներգրավվել Հայաստանը տարբեր ռեյթինգներում (խոսքի ազատությունից մինչև տնտեսական ազատություն), քանի որ այս ամենի արդյունքում միջազգային ասպարեզում ի հայտ են գալիս ոչ միայն Հայաստանի առավելությունները, այլ նաև մեր թերությունները:

Լարվածությունը թոթափելու փոխարեն այն խորացնելը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:

Հ.Գ.: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի՝ «ժողովրդավարության բաստիոն»-ի մասին:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը