Այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ էներգահամակարգում, փաստում է մի շատ կարևոր հանգամանք։ ՀԱԷԿ-ը հանդիսանում է կենսական անհրաժեշտության օբյեկտ ՀՀ֊ի համար։
Քանի որ մեր էնէրգահամակարգը չափազանց փոքր է ինքնակայունացման համար, հետևաբար և շատ զգայուն ցանցի փոփոխությունների նկատմամբ, այս խնդիրը լուծելու համար այն միացված է իրանական էներգահամակարգի հետ։ Դա ապահովում է զգայունության նվազեցումը` ցանցում խնդիրների գոյացման ժամանակ։ Այսինքն մեզ ուղղակի անհարժեշտ է Իրանում համակարգի կայունությունը, հետևաբար նաև խաղաղությունը Իրանում։
Սակայն ի՞նչ է լինում, երբ խնդիրն ի հայտ է գալիս իրանական համակարգից։ Մեր համակարգն, իհարկե, ծանր վիճակում է հայտնվում, սակայն այդ ծանրությանը դիմակայելու խնդիրը մեծապես իր վրա է վերցնում ՀԱԷԿ-ը, որի չաշխատելու պարագայում մեր համակարգի զգայունությունը անհամեմատ բարձրանում է, իսկ գոյացած խնդրի բարդությունը բազմապատկվում է մեր համակարգի համար։ Քանի որ ՀԱԷԿ-ն այժմ գտնվում է պլանային վերանորոգման աշխատանքների փուլում, երեկ տեղի ունեցավ այն, ինչից մեծ հաջողությամբ ու շատ հաճախ մենք խուսափում ենք, երբ ՀԱԷԿ-ը աշխատում է։ Հետևությունն ակնհայտ է։ Մնում է միայն հավելել, որ ատոմակայանը էլեկտրաէներգիա ստանալու ամենացածր սակագնով և ամենաանվնաս տարբերակն է աշխարհում։ Ի՞նչ կլինի, եթե չունենանք գործող ԱԷԿ։ Աստված չանի։
Հ.Գ. ՀԱԷԿ-ը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է։ Սա պետք է գիտակցի ՀՀ ցանկացած քաղաքացի։
Ի՞նչ կլինի, եթե չունենանք գործող ԱԷԿ
#Հայակական #Ատոմային #Էլեկտրոկայան...
Կամ թե ինչո՞ւ է մեզ պետք ԱԷԿ։

Տիգրան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջից