Կարծիք

11.07.2019 12:53


Նիկոլ Փաշինյան. Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մեր պետությունը վերջին շրջանում ինձ հիշեցնում է ծուռ հայելիների թագավորությունը: Ընտրակեղածարարները խոսում են օրենքից, վագոններով Սպիտակին ուղղված օգնությունը գողացողները խոսում են 2016 թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու մասին, իսկ Մարտի 1-ի գլխավոր հրահրիչներից մեկն իրավունք է վերապահում իրեն խոսել Մարտի 1-ի մասին:

Ծուռ հայելիության դրսևորումներից մեկ այլն էլ այն է, որ Հյուսիսային պողոտան կառուցում է մեկը, իսկ արտասահմանյան հյուրերին այնտեղ հպարտ-հպարտ այլ մարդ է տանում:

Հետաքրքիր է, որ 2007 թ. Հյուսիսային պողոտայի բացման ժամանակ Քոչարյանն ասում էր, որ անգամ նրանք, ովքեր իրեն քննադատել են, առաջին հերթին իրենց հյուրերին բերելու են Հյուսիսային պողոտա: Այստեղ տեղին կլիներ, որ Նիկոլն ասեր՝ «Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Բայց պատմության անիվը միշտ հետաքրքիր ընթացք է ունենում, և այսօրվա հպարտ «ձիավորները» վաղը մյուս օրը կարող են շատ դաժան վայր ընկնել այդ ձիուց, իսկ այն նույնը ժողովուրդը, որը «ձիավորներին» նստեցրեց իր թամբի վրա, «ձիավորներին» կմերժի՝ որպես հիշատակ նրա ձեռքում թողնելով միայն հենց այդ թամբը:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը