2020 թ. հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները. Փաշինյան (տեսանյութ)
2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ նախօրեին կառավարությունը դռնփակ նիստում հաստատել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
«Կարող ենք մի քանի արձանագրում անել, որ այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:
Նաեւ գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Նաեւ որոշում կայացվեց, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարևտավորություններն այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագրի մանրամասները հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն:
Փաշինյանը հիշեցրեց, որ զինվորականների աշխատավարձերը հունիսից արդեն բարձրացել են, եւ արդեն ստանում են իրենց աշխատավարձերը:

Աղբյուրը՝ news.am