Կարծիք

11.07.2019 09:00


Կարծես՝ համը հանում եք

Կարծես՝ համը հանում եք

Նույնիսկ չեմ փորձի հիմնավորել, որ ամիսներ առաջ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից գենդերային առաջնահերթությամբ ընտրված, ապա նույն Ժողովի առջև երդվելուց ու պաշտոնը ստանձնելուց հրաժարված, այդ մասին ԲԴԽ-ին գրավոր հայտնած դատավորը չի կարող այսօր հանկարծ մտափոխվել, երդվել, ու դառնալ ԲԴԽ «վստահելի» անդամ։

Հարգելիներս, ժողովրդավարությունը լավ բան է, բայց այն պետք է նաև ԻՐԱՎԱԿԱՆ լինի։ Հետո չվրդովվեք, եթե Ձեր կարագավիճակին վերաբերող նորմերն ու Ձեր կայացրած ակտերն այսուհետ մեկնաբանվեն այնպես, ինչպես պետք է այդ պահին։

Հ․Գ. Շատերս հրաժարական տվեցինք, որպեսզի հնարավորություն ստեղծվի առավելագույնս թափանցիկ ընթացակարգով ձևավորելու իրապես հանրության վստահությունը վայելող կազմ, որին կվստահվի դատական իշխանության առջև ծառացած օրհասական խնդիրների անցնցում լուծումը, բայց, կարծես, համը հանում եք...

Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ

Սերգեյ Մեղրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը