Հայաստանյան քաղաքական դաշտը յուրօրինակ բաժանում ունի Արցախի մասով՝ «հանձնողներ» և «չհանձնողներ»։ Հասկանալի է, որ խոսքն Արցախի Հանրապետության մաս կազմող ազատագրված շրջանների մասին է, որոնք 7-ն են՝ Քաշաթաղ(Լաչին), Քարվաճառ(Քելբաջար), Ակն(Աղդամ), Վարանդա(Ֆիզուլի), Կովսական(Զանգելան), Ջրական(Ջաբրաիլ), Սանասար(Կուբաթլի)։
Բնականաբար, արյան գնով ձեռքբերված հողերն ադրբեջանցիներին թղթով վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող, բայց, ցավոք, մեր խորհրդարանում մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր կրկնում են հանրապետության նախագահի միտքը («Երբ Ղարաբաղի ժողովուրդն ստանա ինքնորոշման իր իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե պահպանելով ԼՂ-ն ու Հայաստանը կապող միջանցքը»):
Որ մեր քաղաքական դաշտում հանձնողներ կան, փաստ է։ Ուշագրավն այն է, որ այդ հանձնողները, շատ դեպքերում, նույնիսկ չգիտեն ազատագրված շրջանների անվանումները։ Մենք դա պարզել ենք ԱԺ–ում։
Իսկ առհասարակ ի՞նչ են հասկանում իշխող կոալիցիայի ներկայացուցիչները փոխզիջում ասելով, այդ ո՞ր շրջաններն են, որ կարող են դիտվել փոխզիջման առարկա, և ընդհանրապես հայրենի երեսփոխանները գոնե գիտե՞ն այդ շրջանների անվանումները, որոնց վերադարձի մասին խոսում են տեղի ու անտեղի։
«Եթե 100 տոկոսով Ղարաբաղին ինքնորոշում տրվի, և կարգավիճակը վերջնական որոշվի, միայն այն տարածքները կարելի է վերադարձնել, որոնք նախկինում պատկանել են Ադրբեջանին» մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը։
-Որո՞նք են դրանք,–հետաքրքրվեցինք։
- Դա արդեն քարտեզով պետք է նայել. այստեղ ուրիշ հարցեր կան։ Այն, որ Շահումյանը Ղարաբաղի տարածքն էր, Մարտակերտի շրջանի որոշ տարածքներ, Արծվաշենը և մի շարք հայկական տարածքներ, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի ձեռքում, նրանք պետք է դրանք վերադարձնեն, իսկ մենք, եթե, իհարկե, վերադարձնելու լինենք, պետք է վերադարձնենք այն տարածքները, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Այդ 7 շրջաններից 5-ը, Քարվաճառից և Լաչինից բացի, որոնք կապ են պահում, կվերադարձվեն՝ փոխհատուցելով Հայաստանի շրջանները, որոնք գտնվում են Ադրբեջանի ձեռքում։
Ինչ վերաբերում է 7 շրջանների մասին հարցին, Ռ. Պետրոսյանը դրանցից ընդամենը երեքը նշեց.
-Ֆիզուլի, Զանգելան, Աղդամ... այս պահին մտքիցս թռան։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ասաց, թե բացի Լաչինից, Քարվաճառից, Կուբաթլուից մնացած տարածքների համար կարելի է բանակցություններ վարել. «Բացի այն միջանցքից, որը մեզ միացնում է Ղարաբաղին»։
Ինչ վերաբերում է 7 շրջաններին, ապա նրա պատասխանը հետևյալն է.
-Քարվաճառ, Զանգելան, Լաչին, Ջաբրայիլ, Հորադիզ (Հորադիզն ազատագրված 7 շրջանի ցանկում չէ, և ազատամարտիկ Գասպարյանը պետք է որ իմանար այդ մասին–Ս. Մ.), Կուբաթլու, Աղդամ։
ՀՀԿ խմբակցությունից համեմատաբար երիտասարդ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, թե եթե ԼՂ կարգավիճակի հարցի հետ կապված Ադրբեջանի Հանրապետությունը գա այն համաձայնության, որի առաջարկը մենք ունենք, այն է՝ անկախ կարգավիճակ, ապա մենք նոր պատրաստ ենք քննարկել այն փոխզիջումները, որոնց պատրաստ ենք։
-Մենք այս պահին չենք ասում, թե տալու ենք այս, այս տարածքները։ Նախագահը «Շպիգելին» տված հարցազրույցում շեշտեց, թե Ղարաբաղի շուրջ ձևավորվել է անվտանգության գոտի, այնտեղ կան ազատագրված մի շարք տարածքներ, դրանց շուրջ մենք կարող ենք գալ համաձայնության, եթե ընդհանուր եզրեր գտնենք ԼՂՀ կարգավիճակի շուրջ։ Քանի որ կարգավիճակի շուրջ չկան այդ եզրերը, ապա թե ո՞ր տարածքներն են, ի՞նչ չափով և ի՞նչ զիջումներ, դեռևս քննարկման առարկա չէ նաև հանրապետության ներսում,–նկատեց Սահակյանը։
Հարցին, թե ո՞ր տարածքները կբացառի, որ զիջվեն, Հ. Սահակյանը պատասխանեց.
-Ինձ համար բոլոր տարածքներն էլ բացառելի են որպես հայկական տարածքներ, բայց մենք գիտենք, որ առանց փոխզիջումների որևէ հակամարտություն խաղաղ կարգավորման առարկա չի դարձել։
Հ. Սահակյանը հիշում էր և նշեց ազատագրված յոթ շրջանների անունները։
Պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ անդրադառնալով նախագահի խոսքին՝ ասաց, որ եթե-ներն ու բայց-ը ցանել են, բայց ոչ մի տարի բերք չեն տվել։
-Ուզում եմ ասել՝ մենք ինչ խոսում ենք Ղարաբաղի մասին... Ղարաբաղը երկիր է, իր բնակչությունն ունի, և նրանք են որոշում։ Իսկ ինձ որ թողնեք, ես ոչ թե այն տարածքները, որ մենք հիմա ունենք, ես մի քիչ ավելի շատ եմ ուզում,–իր կարծիքը ներկայացրեց Բոստանջյանը։
Իսկ ազատագրված 7 շրջանների մասով. «Չեմ կարող ասել։ Դրա համար ներողամիտ եղեք, քանի որ ես ավելի մեծ բաների մասին եմ մտածում, փոքր կտորների մասին կարող եմ չհիշել»։
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանի խոսքն այսպիսին էր.
-Բանակցային ցանկացած գործընթացում որպեսզի համաձայնության գան երկու կողմերը, որոշակի հարցերի շուրջ պետք է յուրաքանչյուրը որոշակի փոխզիջում իրականացնի։ Դա ես նորմալ եմ գնահատում։ Փոխզիջումների հարցում հստակ չի նշվում, թե ինչի մասին է խոսքը։ Երբ միասին կնստենք, մեր հարցն իրենք կընդունեն, և նաև իրենք կդնեն, թե ինչ են ուզում, որ մենք փոխզիջենք, այդ դեպքում նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երբ պարզ դարձավ, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը, այդ ուղղությամբ մեր կածիքը կհայտնենք։ Այսօր միանշանակ խոսել, թե մենք տարածքներ ենք հանձնում, ես ճիշտ չեմ համարում, որովհետև այդ տարածքներն այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքի անբաժանելի մաս են։
Ա. Աղաջանյանը ևս այն փոքրաթիվ պատգամավորներից էր, ով կարողացավ նշել ազատագրված շրջանների անվանումները։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույն հարցերին պատասխանելիս ասաց, թենախագահը միայն ասել է այն սկզբունքների մասին, որոնցով պետք է շարունակել. «Այսօր որևէ մեկը ոչ խոսել է, ոչ էլ ես կարող եմ մեկնաբանել այն, թե ինչ է դրված այդ սկզբունքների տակ»։
-Բայց այն, որ հարաբերությունների կարգավորման խնդրում կարող են լինել փոխզիջումներ, միանշանակ է.մենք այլ տարբերակ էլ չունենք։ Եվ ես գտնում եմ, որ երկրի նախագահը ճիշտ է ասել, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Եթե կգա այդ պահը, որ մենք նստենք սեղանի շուրջ և քննարկենք, այդ ժամանակ բոլորիս պարզ կլինի, թե մենք ինչ փոխզիջման ենք գնալու։
Հեղինե Բիշարյանի պատասխանը հետաքրքիր էր ազատագրված շրջանների հարցում։ Այսպիսի երկխոսություն ստացվեց
-Դե նրանք, որոնք բոլորիս հայտնի են,–ասած տիկին Բիշարյանը։
-Եթե կարող եք, նշե՛ք։
-Հիմա կրկնե՞մ։
-Այո՛։
-Ես հիշում եմ, և բոլորիս հայտնի են այդ 7 տարածքները, ինչպես նաև Ձեզ։
Բիշարյանը հիշում էր, բայց չասաց։ Անցանք հաջորդին։
Պատգամավոր Խաչիկ Մանուկյանն էլ հայտարարեց, թե.
-Ոչ մի տարածք էլ չի զիջվելու։ Իսկ փոխզիջումը դիվանագիտական տերմին է, քաղաքական խաղ է գնում։ Իսկ ո՞վ ասաց, որ պետք է զիջենք։ Փոխզիջումների համար լուրջ խնդիրներ են դրված, եթե դրանք կատարվեն, նոր կարելի է մտածել։ Ինձ թվում է՝ ոչ մի բան էլ չի լինի։ Այդ ամենը լուծելու է ժամանակը։
7 շրջաններից Խ. Մանուկյանը հիշեց ընդամենը չորսը՝ Ջաբրայիլ, Քելբաջար, Լաչին, Կուբաթլու, մնացածը խոստացավ հիշելուն պես թվարկել ու... այդպես էլ չթվարկեց։
Վիկտոր Դալլաքյանն ասաց, թե չի ցանկանում ստանդարտ պատասխան տալ Արցախի խնդրի լուծման հարցում. «Եթե-ներով պատմության մեջ չեն առաջնորդվում, առավել ևս ինքս՝ պատմաբան լինելով»։
-Բայց կարող եմ իմ նկատառումներն ասել. նախ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նկատի ունեմ նաև Շահումյանը, Գետաշենը և այն տարածքները, որոնցով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Խորհրդային Միության բոլոր օրենքներին համապատասխան ինքնորոշվել է։ Լաչինի և Քելբաջարի մասին խոսակցություն չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Զանգելանին, Ֆիզուլիին և ազատագրված այլ վայրերին, ապա այս հարցի հետ կապված որոշակի քննարկումներ Ադրբեջանի հետ կարելի է կատարել։
Վիկտոր Դալլաքյանը նույնպես նշեց բոլոր ազատագրված շրջանների անունները։
ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը փոխզիջման մասին ասաց հետևյալը.
-Նախագահն իր վերջին մի քանի հայտարարություններում շատ հստակ տվել է այդ բոլոր հարցերի պատասխանը։ Մեզ համար առաջնային խնդիր է ԼՂ ժողովրդի ինքնորոշումը, անվտանգությունը, իսկ դրանից հետո փոխզիջումները մենք կարող ենք քննարկել։ Հիմա եթե մենք խոսենք փոխզիջումների մասին, ուղղակի գուշակություն կլինի։
Պարզվում է, որ միայն Հեղինե Բիշարյանը չէ, որ անգիր հիշում է շրջանների անուններն ու չի թվարկում. Կարեն Ավագյանն էլ է այդ օրին.
-Անգիր լավ էլ հիշում եմ, ուղղակի չեմ ուզում իմ այս խոսքը կապել այդ տարածքների հետ։
Հետաքրքիր էր «ստաժավոր» ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանի պատասխանը։ Պարզվում է, որ նա, բացի այս կամ այն պատգամավորի վրա տեղից իշխանահաճո ռեպլիկներ նետելուց ու վիրավորելուց բացի, նաև վիրավորվել գիտի։
-«Փոխզիջում» բառը նոր չի մտել շրջանառության մեջ, և այդ գաղափարը կա պատերազմի դադարից հետո։ Ես գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ դրա հնարավոր բոլոր տարբերակները կան հատկապես նախագահի և Արտաքին գործերի գերատեսչության մոտ։ Եթե դուք ուզում եք, որ ես ասեմ, թե որը տանք, ես ասում եմ, որ ոչ մեկն էլ չտանք, բայց դա չի լինի փոխզիջում։ Դա կլինի Ադրբեջանի կողմից զիջումով հարցի լուծում։
-Այդպես լավ չի՞ լինի։
-Շատ լավ կլինի, եթե այդպես լինի, բայց, ցավոք, աշխարհը դրան չի համաձայնի։
-Կարո՞ղ եք նշել ազատագրված յոթ շրջանները։
-Այսինքն, դու ուզում ես ասել՝ ես հիմա քննությո՞ւն պետք է հանձնեմ,– վիրավորված պատասխանեց նա՝ անցնելով դու–ի։
-Քննություն չէ, պարզապես հիշո՞ւմ եք դրանց անվանումները։
-Չէ՛։ Բոլորն էլ հիշում եմ, բայց հիմա չեմ ասում։ Չեմ ասում, որովհետև հարցի իմաստը չեմ հասկանում։ Ես համարում եմ՝ կոռեկտ չի այդպիսի հարց ինձ տալը։ Վիրավորական է։
Ի դեպ, Վազգեն Կարախանյանն այդքանով չբավարարվեց։ Նա, մեզ հետ զրույցից հետո, խորհրդարանի միջանցքներում իր գործընկերներին խորհուրդ էր տալիս չպատասխանել մեր հարցերին, քանզի դրանք վիրավորանք են պարունակում։
Իսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե մենք ի՞նչ ունենք զիջելու, ասաց.
-Բաքու և Դաշքեսան։
Գալուստ Սահակյանը զարմացավ, երբ առաջարկեցի թվել ազատագրված շրջանների անվանումները.
-Ի՞նչ է՝ դասախոսությո՞ւն եք կարդում։ Այդ ես եմ ձեզ սովորեցրել։
Ի դեպ, եղան պատգամավորներ, ովքեր հարցը լսելուն պես ձեռքները թափ տվեցին ու անցան, ենթադրաբար, պատասխան չունենալու պատճառով։
Ինչևէ, մնում է հուսալ, որ այսքանից հետո որևէ բանի մասին խոսելուց առաջ խորհրդարանականները կմտածեն, թե գոնե գիտե՞ն՝ ինչի մասին են խոսում, հատկապես եթե հարցը վերաբերում է երկրի անվտանգությանը։
Խորհրդարանականները՝ հող հանձնելու մասին
Հայաստանյան քաղաքական դաշտը յուրօրինակ բաժանում ունի Արցախի մասով՝ «հանձնողներ» և «չհանձնողներ»։ Հասկանալի է, որ խոսքն Արցախի Հանրապետության մաս կազմող ազատագրված շրջանների մասին է, որոնք 7-ն են՝ Քաշաթաղ(Լաչին), Քարվաճառ(Քելբաջար), Ակն(Աղդամ), Վարանդա(Ֆիզուլի), Կովսական(Զանգելան), Ջրական(Ջաբրաիլ), Սանասար(Կուբաթլի)։
Բնականաբար, արյան գնով ձեռքբերված հողերն ադրբեջանցիներին թղթով վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող, բայց, ցավոք, մեր խորհրդարանում մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր կրկնում են հանրապետության նախագահի միտքը («Երբ Ղարաբաղի ժողովուրդն ստանա ինքնորոշման իր իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե պահպանելով ԼՂ-ն ու Հայաստանը կապող միջանցքը»):
Որ մեր քաղաքական դաշտում հանձնողներ կան, փաստ է։ Ուշագրավն այն է, որ այդ հանձնողները, շատ դեպքերում, նույնիսկ չգիտեն ազատագրված շրջանների անվանումները։ Մենք դա պարզել ենք ԱԺ–ում։
Իսկ առհասարակ ի՞նչ են հասկանում իշխող կոալիցիայի ներկայացուցիչները փոխզիջում ասելով, այդ ո՞ր շրջաններն են, որ կարող են դիտվել փոխզիջման առարկա, և ընդհանրապես հայրենի երեսփոխանները գոնե գիտե՞ն այդ շրջանների անվանումները, որոնց վերադարձի մասին խոսում են տեղի ու անտեղի։
«Եթե 100 տոկոսով Ղարաբաղին ինքնորոշում տրվի, և կարգավիճակը վերջնական որոշվի, միայն այն տարածքները կարելի է վերադարձնել, որոնք նախկինում պատկանել են Ադրբեջանին» մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը։
-Որո՞նք են դրանք,–հետաքրքրվեցինք։
- Դա արդեն քարտեզով պետք է նայել. այստեղ ուրիշ հարցեր կան։ Այն, որ Շահումյանը Ղարաբաղի տարածքն էր, Մարտակերտի շրջանի որոշ տարածքներ, Արծվաշենը և մի շարք հայկական տարածքներ, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի ձեռքում, նրանք պետք է դրանք վերադարձնեն, իսկ մենք, եթե, իհարկե, վերադարձնելու լինենք, պետք է վերադարձնենք այն տարածքները, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Այդ 7 շրջաններից 5-ը, Քարվաճառից և Լաչինից բացի, որոնք կապ են պահում, կվերադարձվեն՝ փոխհատուցելով Հայաստանի շրջանները, որոնք գտնվում են Ադրբեջանի ձեռքում։
Ինչ վերաբերում է 7 շրջանների մասին հարցին, Ռ. Պետրոսյանը դրանցից ընդամենը երեքը նշեց.
-Ֆիզուլի, Զանգելան, Աղդամ... այս պահին մտքիցս թռան։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ասաց, թե բացի Լաչինից, Քարվաճառից, Կուբաթլուից մնացած տարածքների համար կարելի է բանակցություններ վարել. «Բացի այն միջանցքից, որը մեզ միացնում է Ղարաբաղին»։
Ինչ վերաբերում է 7 շրջաններին, ապա նրա պատասխանը հետևյալն է.
-Քարվաճառ, Զանգելան, Լաչին, Ջաբրայիլ, Հորադիզ (Հորադիզն ազատագրված 7 շրջանի ցանկում չէ, և ազատամարտիկ Գասպարյանը պետք է որ իմանար այդ մասին–Ս. Մ.), Կուբաթլու, Աղդամ։
ՀՀԿ խմբակցությունից համեմատաբար երիտասարդ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, թե եթե ԼՂ կարգավիճակի հարցի հետ կապված Ադրբեջանի Հանրապետությունը գա այն համաձայնության, որի առաջարկը մենք ունենք, այն է՝ անկախ կարգավիճակ, ապա մենք նոր պատրաստ ենք քննարկել այն փոխզիջումները, որոնց պատրաստ ենք։
-Մենք այս պահին չենք ասում, թե տալու ենք այս, այս տարածքները։ Նախագահը «Շպիգելին» տված հարցազրույցում շեշտեց, թե Ղարաբաղի շուրջ ձևավորվել է անվտանգության գոտի, այնտեղ կան ազատագրված մի շարք տարածքներ, դրանց շուրջ մենք կարող ենք գալ համաձայնության, եթե ընդհանուր եզրեր գտնենք ԼՂՀ կարգավիճակի շուրջ։ Քանի որ կարգավիճակի շուրջ չկան այդ եզրերը, ապա թե ո՞ր տարածքներն են, ի՞նչ չափով և ի՞նչ զիջումներ, դեռևս քննարկման առարկա չէ նաև հանրապետության ներսում,–նկատեց Սահակյանը։
Հարցին, թե ո՞ր տարածքները կբացառի, որ զիջվեն, Հ. Սահակյանը պատասխանեց.
-Ինձ համար բոլոր տարածքներն էլ բացառելի են որպես հայկական տարածքներ, բայց մենք գիտենք, որ առանց փոխզիջումների որևէ հակամարտություն խաղաղ կարգավորման առարկա չի դարձել։
Հ. Սահակյանը հիշում էր և նշեց ազատագրված յոթ շրջանների անունները։
Պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ անդրադառնալով նախագահի խոսքին՝ ասաց, որ եթե-ներն ու բայց-ը ցանել են, բայց ոչ մի տարի բերք չեն տվել։
-Ուզում եմ ասել՝ մենք ինչ խոսում ենք Ղարաբաղի մասին... Ղարաբաղը երկիր է, իր բնակչությունն ունի, և նրանք են որոշում։ Իսկ ինձ որ թողնեք, ես ոչ թե այն տարածքները, որ մենք հիմա ունենք, ես մի քիչ ավելի շատ եմ ուզում,–իր կարծիքը ներկայացրեց Բոստանջյանը։
Իսկ ազատագրված 7 շրջանների մասով. «Չեմ կարող ասել։ Դրա համար ներողամիտ եղեք, քանի որ ես ավելի մեծ բաների մասին եմ մտածում, փոքր կտորների մասին կարող եմ չհիշել»։
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանի խոսքն այսպիսին էր.
-Բանակցային ցանկացած գործընթացում որպեսզի համաձայնության գան երկու կողմերը, որոշակի հարցերի շուրջ պետք է յուրաքանչյուրը որոշակի փոխզիջում իրականացնի։ Դա ես նորմալ եմ գնահատում։ Փոխզիջումների հարցում հստակ չի նշվում, թե ինչի մասին է խոսքը։ Երբ միասին կնստենք, մեր հարցն իրենք կընդունեն, և նաև իրենք կդնեն, թե ինչ են ուզում, որ մենք փոխզիջենք, այդ դեպքում նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երբ պարզ դարձավ, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը, այդ ուղղությամբ մեր կածիքը կհայտնենք։ Այսօր միանշանակ խոսել, թե մենք տարածքներ ենք հանձնում, ես ճիշտ չեմ համարում, որովհետև այդ տարածքներն այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքի անբաժանելի մաս են։
Ա. Աղաջանյանը ևս այն փոքրաթիվ պատգամավորներից էր, ով կարողացավ նշել ազատագրված շրջանների անվանումները։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույն հարցերին պատասխանելիս ասաց, թե նախագահը միայն ասել է այն սկզբունքների մասին, որոնցով պետք է շարունակել. «Այսօր որևէ մեկը ոչ խոսել է, ոչ էլ ես կարող եմ մեկնաբանել այն, թե ինչ է դրված այդ սկզբունքների տակ»։
-Բայց այն, որ հարաբերությունների կարգավորման խնդրում կարող են լինել փոխզիջումներ, միանշանակ է. մենք այլ տարբերակ էլ չունենք։ Եվ ես գտնում եմ, որ երկրի նախագահը ճիշտ է ասել, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Եթե կգա այդ պահը, որ մենք նստենք սեղանի շուրջ և քննարկենք, այդ ժամանակ բոլորիս պարզ կլինի, թե մենք ինչ փոխզիջման ենք գնալու։
Հեղինե Բիշարյանի պատասխանը հետաքրքիր էր ազատագրված շրջանների հարցում։ Այսպիսի երկխոսություն ստացվեց
-Դե նրանք, որոնք բոլորիս հայտնի են,–ասած տիկին Բիշարյանը։
-Եթե կարող եք, նշե՛ք։
-Հիմա կրկնե՞մ։
-Այո՛։
-Ես հիշում եմ, և բոլորիս հայտնի են այդ 7 տարածքները, ինչպես նաև Ձեզ։
Բիշարյանը հիշում էր, բայց չասաց։ Անցանք հաջորդին։
Պատգամավոր Խաչիկ Մանուկյանն էլ հայտարարեց, թե.
-Ոչ մի տարածք էլ չի զիջվելու։ Իսկ փոխզիջումը դիվանագիտական տերմին է, քաղաքական խաղ է գնում։ Իսկ ո՞վ ասաց, որ պետք է զիջենք։ Փոխզիջումների համար լուրջ խնդիրներ են դրված, եթե դրանք կատարվեն, նոր կարելի է մտածել։ Ինձ թվում է՝ ոչ մի բան էլ չի լինի։ Այդ ամենը լուծելու է ժամանակը։
7 շրջաններից Խ. Մանուկյանը հիշեց ընդամենը չորսը՝ Ջաբրայիլ, Քելբաջար, Լաչին, Կուբաթլու, մնացածը խոստացավ հիշելուն պես թվարկել ու... այդպես էլ չթվարկեց։
Վիկտոր Դալլաքյանն ասաց, թե չի ցանկանում ստանդարտ պատասխան տալ Արցախի խնդրի լուծման հարցում. «Եթե-ներով պատմության մեջ չեն առաջնորդվում, առավել ևս ինքս՝ պատմաբան լինելով»։
-Բայց կարող եմ իմ նկատառումներն ասել. նախ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նկատի ունեմ նաև Շահումյանը, Գետաշենը և այն տարածքները, որոնցով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Խորհրդային Միության բոլոր օրենքներին համապատասխան ինքնորոշվել է։ Լաչինի և Քելբաջարի մասին խոսակցություն չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Զանգելանին, Ֆիզուլիին և ազատագրված այլ վայրերին, ապա այս հարցի հետ կապված որոշակի քննարկումներ Ադրբեջանի հետ կարելի է կատարել։
Վիկտոր Դալլաքյանը նույնպես նշեց բոլոր ազատագրված շրջանների անունները։
ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը փոխզիջման մասին ասաց հետևյալը.
-Նախագահն իր վերջին մի քանի հայտարարություններում շատ հստակ տվել է այդ բոլոր հարցերի պատասխանը։ Մեզ համար առաջնային խնդիր է ԼՂ ժողովրդի ինքնորոշումը, անվտանգությունը, իսկ դրանից հետո փոխզիջումները մենք կարող ենք քննարկել։ Հիմա եթե մենք խոսենք փոխզիջումների մասին, ուղղակի գուշակություն կլինի։
Պարզվում է, որ միայն Հեղինե Բիշարյանը չէ, որ անգիր հիշում է շրջանների անուններն ու չի թվարկում. Կարեն Ավագյանն էլ է այդ օրին.
-Անգիր լավ էլ հիշում եմ, ուղղակի չեմ ուզում իմ այս խոսքը կապել այդ տարածքների հետ։
Հետաքրքիր էր «ստաժավոր» ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանի պատասխանը։ Պարզվում է, որ նա, բացի այս կամ այն պատգամավորի վրա տեղից իշխանահաճո ռեպլիկներ նետելուց ու վիրավորելուց բացի, նաև վիրավորվել գիտի։
-«Փոխզիջում» բառը նոր չի մտել շրջանառության մեջ, և այդ գաղափարը կա պատերազմի դադարից հետո։ Ես գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ դրա հնարավոր բոլոր տարբերակները կան հատկապես նախագահի և Արտաքին գործերի գերատեսչության մոտ։ Եթե դուք ուզում եք, որ ես ասեմ, թե որը տանք, ես ասում եմ, որ ոչ մեկն էլ չտանք, բայց դա չի լինի փոխզիջում։ Դա կլինի Ադրբեջանի կողմից զիջումով հարցի լուծում։
-Այդպես լավ չի՞ լինի։
-Շատ լավ կլինի, եթե այդպես լինի, բայց, ցավոք, աշխարհը դրան չի համաձայնի։
-Կարո՞ղ եք նշել ազատագրված յոթ շրջանները։
-Այսինքն, դու ուզում ես ասել՝ ես հիմա քննությո՞ւն պետք է հանձնեմ,– վիրավորված պատասխանեց նա՝ անցնելով դու–ի։
-Քննություն չէ, պարզապես հիշո՞ւմ եք դրանց անվանումները։
-Չէ՛։ Բոլորն էլ հիշում եմ, բայց հիմա չեմ ասում։ Չեմ ասում, որովհետև հարցի իմաստը չեմ հասկանում։ Ես համարում եմ՝ կոռեկտ չի այդպիսի հարց ինձ տալը։ Վիրավորական է։
Ի դեպ, Վազգեն Կարախանյանն այդքանով չբավարարվեց։ Նա, մեզ հետ զրույցից հետո, խորհրդարանի միջանցքներում իր գործընկերներին խորհուրդ էր տալիս չպատասխանել մեր հարցերին, քանզի դրանք վիրավորանք են պարունակում։
Իսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե մենք ի՞նչ ունենք զիջելու, ասաց.
-Բաքու և Դաշքեսան։
Գալուստ Սահակյանը զարմացավ, երբ առաջարկեցի թվել ազատագրված շրջանների անվանումները.
-Ի՞նչ է՝ դասախոսությո՞ւն եք կարդում։ Այդ ես եմ ձեզ սովորեցրել։
Ի դեպ, եղան պատգամավորներ, ովքեր հարցը լսելուն պես ձեռքները թափ տվեցին ու անցան, ենթադրաբար, պատասխան չունենալու պատճառով։
Ինչևէ, մնում է հուսալ, որ այսքանից հետո որևէ բանի մասին խոսելուց առաջ խորհրդարանականները կմտածեն, թե գոնե գիտե՞ն՝ ինչի մասին են խոսում, հատկապես եթե հարցը վերաբերում է երկրի անվտանգությանը։
Սյուզի Մելքոնյան