Կարծիք

10.07.2019 20:40


Երկիր կառավարելը բարդ աշխատանք է և միայն օտարերկրյա վոյաժները չեն

Երկիր կառավարելը բարդ աշխատանք է և միայն օտարերկրյա վոյաժները չեն

#թողեք_թող_աշխատեն

Երկիր կառավարելը բարդ աշխատանք է, և ցանկացած այլ բարդ աշխատանքի պես այն հասու չէ բոլորին։ Ինչպես ոչ բոլոր վիրաբույժներն ունակ չեն սիրտ վիրահատել, այնպես էլ ոչ բոլոր քաղաքական գործիչները կարող են երկիրն արդյունավետ ղեկավարել։

Երբ արդյունավետ չես ղեկավարում, առաջանում է կառավարման ճգնաժամ (ոչ թե հորինված սահմանադրական ճգնաժամ), որը դրսևորվում է ոչ միայն ներդրումների 11 անգամ նվազմամբ, այլ, օրինակ, տրանսպորտի վատթարացող աշխատանքում, աղբահանություն չիրականացնելու մեջ, ինչպես նաև այսօրվա հոսանքազրկումներում։

Պատերազմական վիճակում գտնվող երկրում նման դեպքերը պետք է իսպառ բացակայեն, իսկ դրա համար մեզ պետք է էներգետիկ անվտանգության հայեցակարգ, որը ինչպես չկար նախկինների մոտ, չկա նաև այսօրվանների մոտ։ Երկիր ղեկավարելը միայն օտարերկրյա վոյաժները չեն, դա պատասխանատվություն է կարևոր ոլորտի և անգամ միջադեպի համար։

Միայն թե չասեք՝ «30 տարի քանդել են, մեկ տարում հո չեն վերականգնի»։ Եթե այդպես է, ուրեմն նախկիններին իշխանությունից հեռացնելուց հետո մի 5-10 տարով իշխանությունը հանձնեիք նրանց, ովքեր ունակ են երկիրը զարգացնել, իսկ հետո պատրաստիի վրա գայիք ղեկավարելու։ Եթե չեք արել դա, ապա բարի եղեք և քննադատություն ընդունել, և աշխատեք։

Մյուս կողմից էլ ամեն ինչ տրամաբանական է... Երբ իշխանության գալիս է Լևոնը կամ Տեր-պետրոսյանականները, երկրում լույս չի լինում։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը