Երկրում իրավիճակը կարող է կայծակնային արագությամբ փոխվել
Կրկին մի քիչ երկար է ստացվել, բայց կարդացեք, շատ հետաքրքիր է՝ քաղաքական վերլուծություն.
ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ԱՆԽՈւՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Եվ այսպես։ Վերադառնանք 2018 թիվ և կրկին վերլուծենք եղած իրադարձությունները, բայց այս անգամ այլ տեսանկյունից։
Մի կողմ դնենք այն, թե իրականում տեղի է ունեցել իշխանափոխություն, իշխանության զավթում, թե հեղափոխություն, քանզի դա կապ չունի նրա հետ, ինչի մասին կուզեմ կիսվել։
Ինչ է անում յուրաքանչյուր մարդ, ով բավականին անհասկանալի և ինչը էլ ավելի կարևոր է՝ անսպասելի պայմաններում գալիս է իշխանության։ Առաջին հերթին, իհարկե, նա իր մտքում ձևավորում է յուրայինների թիմ, որը որ դառնում է իր հիմնական հենասյունը։ Անշուշտ, արտաքինից այդ թիմը շատ ավելի մեծ է, բայց իրականության մեջ ամենամտերիմների թիմը չի գերազանցում 6-ից 7 հոգին։ Մնացածին սխալմամբ թվում է, որ իրենք էլ են անփոխարինելի և ապահովագրված են բոլոր հնարավոր չարիքներից (իրենց ամեն ինչ թույլատրելի է)։ Լավագույն օրինակը նման մարդկանց դա Դավիթ Սանասարյանն է։ Կասկած չունեմ, որ շատ շուտով ականատես կլինենք նաև այլ նման մարդկային պոռթկումների, որոնք հավատացեք՝ շատ բնական են։
Իսկական և շատ սակավաթիվ յուրայինների մեջ կրկին կան բաժանումներ։ Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք լիակատար տիրապետում են իրենց քաղաքական ուժի կողմից հռչակված գաղափարներին, բայց պատրաստ են գնալ տարբեր ապօրինի գործարքների՝ իրենց բարեկեցությունն ապահովելու և իշխանությունը պահպանելու նպատակով։ Երկրորդ խմբում իրոք այսպես կոչված հրեշտակներն են, որոնք կուրորեն համարում են իրենց Աստծո զավակներ և հավատացած են, որ իրենք կոչված են երկիրը շատ բարձր մակարդակի վրա հասցնելուն։
Ընկնելով առաջ ասեմ, որ հենց այս խմբի մարդկանց համար ապագայում տեղի ունեցող պրոցեսները ուղղակի հասցնում են նրանց հոգեկան խանգարումների, քանի որ իրենց աչքի առաջ կոտրվելու են տարիների ընթացքում ստեղծած միֆերը։ Ինչևէ, այս երկու խմբերով էլ երկիրը կառավարվում է առաջին իսկ օրվանից։ Կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց իշխանության եկած լիդերը շատ արագ գիտակցում է, որ իր յուրայինների շարքերում չկան փորձառու ուժային կառույցների ղեկավարներ։ Այս հարցը իրոք ամենաբարդերից է, քանզի սխալ ընտրության դեպքում վտանգվում է ողջ իշխանական համակարգը։ Այս իրավիճակում ստիպված պետք է օգտագործես նախկին ծանոթներին, որոնց հետ գոնե ինչ-որ կապ կա կամ էլ լսես յուրայիններիդ առաջարկները։
Ցանկացած դեպքում ակնհայտ է, որ այդ նշանակումները չեն կարող լինել պատահական, և միևնույն է նախընտրությունը տրվում է համակարգի ներսում աշխատած մարդկանց։ Բայց նշանակման օրվանից սկսած ղեկավարը չի կարող հանգիստ քնել, քանզի իր իսկ կողմից նշանակված մարդիկ չեն մտնում յուրայինների մեջ և հետևաբար կարող են դավաճանել կամ ինչ-որ պահի գաղտնի գործարքի գնալ մեկ այլ ուժի հետ։
Ինչ անե՞լ այս դեպքում։ Պատասխանը շատ պարզ է. ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի վերջիններս կատարեն ծառայողական պարտականությունների խախտումներ։ Ընդորում, ինչքան շատ և էական, այնքան լավ։ Այդ չարաշահումները թույլ տալուց հետո այդ մարդիկ իրականության մեջ դառնում են ամենալոյալները մի շատ պարզ պատճառով՝ եթե լիդերին մի բան լինի, իրենց կդատեն։ Այդ մարդիկ, որոշ դեպքերում արդեն չգիտակցված, բայց պատրաստակամ են լինում գնալ ցանկացած խախտումների՝ միայն թե իշխանությունը չփոխվի։ Ընդորում, նման տիպի ծուղակներ ստեղծվում են նաև որոշ այլ պաշտոնյաների համար, որպեսզի վերջիններս քաջ գիտակցեն, որ իշխանափոխության դեպքում իրենք միանշանակ դատվելու են։
Ավելի պարզ ասած՝ լիդերը ստեղծում է քաղաքական մահապարտների բանակ, որը և պետք է երաշխավորի իր ղեկավարման երկարատևությունը։ Ընդորում, այս պրոցեսի վտանգավորությունը կայանում է նրանում, որ մեկ-մեկ այսպես կոչված քաղաքական մահապարտները մտնելով անօրինությունների դաշտ՝ կորցնում են իրականության զգացումը և քանի գնում, էլ ավելի լուրջ խախտումների են գնում։ Մյուս կողմից այդ մարդկանց խախտումները լիդերի համար միակ երաշխիքն է, որ իրենք կանեն ամեն հնարավորը, որպեսզի ինքը մնա իշխանության։ Ասեմ ավելին, որոշ դեպքերում հենց լիդերն է դրդում այդ մարդկանց գնալ անօրինական քայլերի։
Անցել է մոտ մեկ տարի, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ժողովրդի ընդվզման ալիքի վրա եկած իշխանությունը արդեն իսկ սպառել է ժողովրդի վստահությունը, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանա փողոց հանել անցած տարի դուրս եկածների նույնիսկ 20 տոկոսը։ Ակնհայտ է նաև այն փաստը, որ անցած երեսուն տարիների ընթացքում Հայաստանում կայացել են մի քանի կուսակցություններ, որոնք շատ ավելի համակարգված են, քան այսօրվա իշխող ուժը և տարածված են գրեթե ողջ Հայաստանով։ Կասկած չկա, որ այդ կուսակցությունները չեն վայելում լայն մասսաների աջակցությունը, բայց ակնհայտ է նաև այն, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է կայծակնային արագությամբ փոխվել, և որպես օրինակ, այսպես կոչված, մերժված ՀՀԿ-ն կարող է հավաքել կրիտիկական զանգված և դիմել կտրուկ քայլերի։ Կրիտիկական զանգվածը Հայաստանի պես երկրի համար դա մոտ 120-ից 150 հազար ժողովուրդն է։
Եթե հաշվի առնենք, որ անցած ընտրություններին ՀՀԿ-ն կարողացավ ստանալ մոտ 60 հազար քվե, ապա ակնհայտ է նաև այն փաստը, որ այդ թիվը կարող է շատ արագ վերածվել 120 հազարի։ Ստեղծված իրավիճակում, գործող իշխանությանը մնում է ապավինել միմիայն ուժային կառույցների ներկայացուցիչների և Ազգային ժողովում առանձին անհատների վրա։ Իրենք են լինելու իշխանության պահպանման գլխավոր երաշխավորողները։ Դրանով է նաև պայմանավորված հենց ուժային կառույցներից սկսված աշխատավարձերի բարձրացումները։ Սակայն այս իրավիճակը շատ հետաքրքրական է մեկ բանով։
Առնվազն մեկ ուժային կառույցի ղեկավար ակնհայտորեն ճիշտ և սթափ է գնահատել իրավիճակը և ժամանակին կանգ առել, և անում է ամեն հնարավորը իրեն անօրինականություններից զերծ պահելու համար։ Նա նույնպես սկզբում գայթակղվել էր, բայց ինչպես նշեցի, սթափ գնահատեց իրավիճակը և կանգ առավ։
Սրա շնորհիվ ինքը ապագայում առնվազն կներվի, եթե չքաջալերվի։ Բոլոր քաղաքական հաշվարկներս ցույց են տալի, որ այդ մեկ ուժային կառույցի ղեկավարը ունենալու է շատ մեծ դերակատարություն մյուս իշխանափոխության ժամանակ։ Ցավով պետք է նշեմ, որ մնացած բոլորը ստիպված են լինելու պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։
Իրենց չեն փրկելու նույնիսկ լիդերի վրա տված ցուցմունքները, որոնք կասկած չունեմ՝ լինելու են անթիվ և անհամար։ Այս ողջ պատմության մեջ ամենալուրջ հոգեկան խանգարումները, ինչպես արդեն նշել էի, կտանեն նյութի սկզբում նշված իսկական սկզբունքային յուրայինները, որոնք ցավոք սրտի այլևս տեղ չեն ունենա այս հասարակության մեջ և կդառնան persona non grata.
Ստիպված եմ կրկնել, որ այս ամենը կարող էր և չլիներ, եթե իշխանության եկած անձինք մոռանային անձնական հարցերը և լծվեին Հայաստանը շենացնելու գործին։ Ավաղ, դա տեղի չունեցավ։ Լինելու է այն, ինչ նկարագրեցի, ուզեք, թե ոչ:

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից