Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հակասական հայտարարություններ ու քայլեր է անում Արցախի մասով։
Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Հայտարարում է, որ ինքն Արցախին չի ներկայացնում, քանզի այն իր ընտրովի իշխանությունն ունի, բայց մյուս կողմից կոպտորեն միջամտում է Արցախի ներքին կյանքին՝ փաստացի ցույց տալով Ստեփանակերտի զրոյական սուբյեկտայնությունը։
Փաշինյանն ասում է, որ ժողովուրդը պետք է իրեն հայեցակարգ տա Արցախի հարցով, որպեսզի ինքը կարողանա դրա շրջանակներում բանակցել, բայց միաժամանակ հայտարարում է, որ իր հայեցակարգը ներկայացրել է Արցախի իշխանությանը։
«Ժողովրդի» վարչապետը բանակցում է որպես նախորդ իշխանությունների իրավահաջորդ, բայց հայտարարում է, թե, իբր, ինքն իր կետից է բանակցում, այլ ոչ թե նախորդների կետից։
Թե որն է այդ կետը, չի ասում, որպեսզի հնարավորություն ունենա ներքին կյանքում խուսանավել, բայց դրսի ներկայացուցիչները թույլ չեն տալիս դա անել։ Ադրբեջանը մշտապես տեղեկատվական արտահոսքեր է կազմակերպում ու անհարմար դրության մեջ դնում Փաշինյանին։
Նույնն անում են նաև երրորդ կողմի՝ միջնորդների կամ միջազգային կառույցների ներկայացուցիչները։
Երևան այցելած եվրապաշտոնյան՝ Տուսկն, օրինակ, բացահայտել է Փաշինյանի «կետն»Արցախի հարցում։ Նա Բաքվում հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իսկ ահա Բաքվում ու Երևանում չի ասել, որ կարևոր է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Տուսկը Երևանում խոսել է միայն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։
Եթե «թարգմանենք» Տուսկի ասածները, կստանանք «Տարածքներ՝ խաղաղության խոստման դիմաց» բանաձևը, որը վատ է մեզ համար, և լավ՝ Բաքվի համար։
Ի դեպ, Փաշինյանի վարչապետությունից հետո Արցախի հարցի քննարկման շրջանակներում միջազգային հանրության բառապաշարից վերացել է «ինքնորոշում» ձևակերպումը։ Ուշագրավն այն է, որ այդ ձևակերպումը չկա նաև ՀՀ «թավշյա» իշխանության բառապաշարում։ Ահա թե որտեղ է գտնվում Փաշինյանի «կետը»։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Տուսկի այցի ընթացքում փաշինյանական ոստիկանությունը հին, ես կասեի՝ հնագույն Հայաստանի ոճով բռնություն կիրառեց այն ցուցարարների նկատմամբ, որոնք աջակցում էին Ռոբերտ Քոչարյանին ու Նիկոլին ասում ողջ ճշմարտությունն իր մասին։
Փաստորեն Նիկոլը սկսել է թաքնվել ոստիկանական ուժերի հետևում։ Այդտեղից դեպի մերժված լինելն այնքան էլ երկար ճանապարհ չէ։ Գոնե ինքը լավ գիտե այդ մասին։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հակասական հայտարարություններ ու քայլեր է անում Արցախի մասով։
Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Հայտարարում է, որ ինքն Արցախին չի ներկայացնում, քանզի այն իր ընտրովի իշխանությունն ունի, բայց մյուս կողմից կոպտորեն միջամտում է Արցախի ներքին կյանքին՝ փաստացի ցույց տալով Ստեփանակերտի զրոյական սուբյեկտայնությունը։
Փաշինյանն ասում է, որ ժողովուրդը պետք է իրեն հայեցակարգ տա Արցախի հարցով, որպեսզի ինքը կարողանա դրա շրջանակներում բանակցել, բայց միաժամանակ հայտարարում է, որ իր հայեցակարգը ներկայացրել է Արցախի իշխանությանը։
«Ժողովրդի» վարչապետը բանակցում է որպես նախորդ իշխանությունների իրավահաջորդ, բայց հայտարարում է, թե, իբր, ինքն իր կետից է բանակցում, այլ ոչ թե նախորդների կետից։
Թե որն է այդ կետը, չի ասում, որպեսզի հնարավորություն ունենա ներքին կյանքում խուսանավել, բայց դրսի ներկայացուցիչները թույլ չեն տալիս դա անել։ Ադրբեջանը մշտապես տեղեկատվական արտահոսքեր է կազմակերպում ու անհարմար դրության մեջ դնում Փաշինյանին։
Նույնն անում են նաև երրորդ կողմի՝ միջնորդների կամ միջազգային կառույցների ներկայացուցիչները։
Երևան այցելած եվրապաշտոնյան՝ Տուսկն, օրինակ, բացահայտել է Փաշինյանի «կետն» Արցախի հարցում։ Նա Բաքվում հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իսկ ահա Բաքվում ու Երևանում չի ասել, որ կարևոր է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Տուսկը Երևանում խոսել է միայն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։