Կարծիք

10.07.2019 15:45


Նիկոլը Տուսկին ասած կլինի, որ Հյուսիսային պողոտան էլ է ինքը սարքել

Նիկոլը Տուսկին ասած կլինի, որ Հյուսիսային պողոտան էլ է ինքը սարքել

Իսկ Նիկոլը Տուսկի հետ Հյուսիսային պողոտայով զբոսնելիս պատմե՞լ է Տուսկին, որ այդ պողոտան կառուցած Ռոբերտ Քոչարյանին իր անձնական վրեժխնդրության պատճառով դարձրել է քաղաքական բանտարկյալ և անօրինաբար պահում է կալանքի տակ:

Չնայած, Նիկոլը Տուսկին ասած կլինի, որ Հյուսիսային պողոտան էլ է ինքը սարքել, հայոց այբուբենն էլ է ինքը ստեղծել, Մենդելեևի աղյուսակն էլ, տո որ Հայկը չի Բելին մի նետով սպանել, այլ ինքը...

Արևմուտքը դեռ աչք է փակում Նիկոլի հակասահմանադրական և դիկտատորական քայլերի վրա, քանզի հույսեր է կապում Նիկոլի հետ հակառուսական պայքարում, և սա է պատճառը, որ Տուսկը նախագահ Քոչարյանին չի գնում տեսնելու և չի հայտարարում, որ նախագահը քաղբանտարկյալ է, բայց հենց Նիկոլից չստացան էն, ինչ ուզում են, այդ ժամանակ Նիկոլը կհայտարարվի բռնապետ, իսկ նախագահ Քոչարյանը՝ քաղբանտարկյալ...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը