Կարծիք

10.07.2019 14:20


Հնարավոր չի, որ փողոցը գա իշխանության, ու սկսվի բարգավաճումը

Հնարավոր չի, որ փողոցը գա իշխանության, ու սկսվի բարգավաճումը

Կատարվում է այն, ինչը սպասելի էր. երկրում կառավարման ճգնաժամ է։ Առաջին ծիծեռնակը աղբահանությունն էր, հետո՝ տրանսպորտի օրեցօր վատացող վիճակը, հիմա՝ էլեկտրական ու ջրամատակարարման համակարգն է ու բնապահպանության խնդիրները։ Մյուս ոլորտներում ևս կան ահազանգներ։

Խնդիրը բոլոր ոլորտներում մենեջմենթի բացակայությունն է, խորացող քաոսը և գաղափարների ու ծրագրերի բացակայությունը։

Հնարավոր չի, որ փողոցը, առանց կառվարման փորձի, գա իշխանության, ու սկսվի բարգավաճումը։

Վեթինգ, անցումային արդարադատություն, ինքնակոչ ՍԴ նախագահ..., պարզ պրոպագանդա է ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար։

Դա ամենապարզագույն պոպուլիզմի արդյունքն է։ Հեղափոխականը կարող է քանդել, սակայն կառուցել չի կարող, դա պատմական օրինաչափություն է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը