Քաղաքական

10.07.2019 13:35


«Նիկոլ, մի՛ վախեցիր». Փաշինյանն ու Տուսկն անցան բողոքի ակցիա անող Քոչարյանի աջակիցների կողքով (տեսանյութ)

«Նիկոլ, մի՛ վախեցիր». Փաշինյանն ու Տուսկն անցան բողոքի ակցիա անող Քոչարյանի աջակիցների կողքով  (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ հուլիսի 10–ին բողոքի ակցիան են նախաձեռնել՝ ի աջակցություն երկրորդ նախագահի։ Հյուսիսային պողոտայից աջակիցները պաստառներով և «Քոչարյան հերոս» վանկարկումներով շարժվեցին դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը, սակայն ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ շենքին՝ պատ կազմելով հրապարակի շատրվանների մոտ։

Քիչ անց Փաշինյանը Տուսկի հետ դուրս եկավ կառավարության շենքից՝ զբոսնելու։ Նրանք անցան ցուցարարների կողքով։ Քոչարյանի աջակիցները տեսնելով նրանց՝ սկսեցին վանկարկել «Քոչարյան հերոս», «Նիկոլ մի վախեցիր քո ժողովրդից»։ Փաշինյանը, տեսնելով ցուցարարներին, որևէ արձագանք չտվեց։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը