«ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո:
Տուսկը վաղուց է ղեկավարում այդ կազմակերպությունը, սակայն դեռ երբեք չէր հայտարարել, որ ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ու ոչ միայն Տուսկը, աշխարհի մյուս լիդերները նույնպես չէին հայտարարում այդպիսի բան, քանի որ աշխարհըԱրցախըընկալումէրորպեսվիճելիտարածք, իսկ հիմա ինչ-որ բան է փոխվել, և ոչ միայն Տուսկը, այլև, համոզված եմ, որ աշխարհի մյուս լիդերները նույնպես, կսկսեն հայտարարություններ անել` ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, և դրա ամենաթարմ օրինակը ԵԱՀԿ-ում ընդունված բանաձևն է, որտեղ ազգերիինքնորոշմանիրավունքը փոխարինվել է միջազգային իրավունքի հետ ոչ մի առնչություն չունեցող ինչ-որ անհասկանալի բառակապակցությամբ, այն է՝ «ժողովուրդն իրավունք ունի տնօրինելու իր ճակատագիրը», որից հետո անմիջապես ավելացվել է «միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիակատար հարգման պայմաններում» բառակապակցությունը. խնդրեմ, իսկապես որ բան է փոխվել, ու աշխարհըմիանգամից, ինչ-որհրաշքով, ադրբեջանամետէդարձել:
Ո՞րն է դրա պատճառը, ու ի՞նչն է փոխվել արդյոք. հասկանալի է, որ Ալիևի դիվանագիտական տաղանդը չի ավելացել, ուղղակի իրավիճակէփոխվելՀայաստանում, որտեղիշխանությանենեկելուժեր, որոնք, ելնելովայսամենից, կարողենքմիանշանակորենենթադրել, որիրենցներքինխողովակներովարդենհասցրելենհասկացնելայդնույնաշխարհիլիդերներին, որիրենքայլևսչենպնդելուարցախցիներիինքնորոշմանիրավունքը, ուհամաձայնեն, որպեսզիհարցըլուծվիԱդրբեջանիտարածքայինամբողջականությանշրջանակներում: Դա է պատճառը, որ Տուսկն արդեն այդպիսի բաներ է հայտարարում, ու դա է պատճառը, որ սրանից հետո աշխարհի մյուս լիդերները նույնպես կսկսեն նմանատիպ հայտարարություններով հանդես գալ:
Կարճ ասած, օր առաջ հայ ժողովուրդը պիտի ձերբազատվի այսօրվա իշխանություններից, այլապես աղետն անխուսափելի է լինելու:
Ինչո՞ւ Տուսկը հանկարծ ադրբեջանամետ դարձավ
«ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո:
Տուսկը վաղուց է ղեկավարում այդ կազմակերպությունը, սակայն դեռ երբեք չէր հայտարարել, որ ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ու ոչ միայն Տուսկը, աշխարհի մյուս լիդերները նույնպես չէին հայտարարում այդպիսի բան, քանի որ աշխարհը Արցախը ընկալում էր որպես վիճելի տարածք, իսկ հիմա ինչ-որ բան է փոխվել, և ոչ միայն Տուսկը, այլև, համոզված եմ, որ աշխարհի մյուս լիդերները նույնպես, կսկսեն հայտարարություններ անել` ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, և դրա ամենաթարմ օրինակը ԵԱՀԿ-ում ընդունված բանաձևն է, որտեղ ազգերի ինքնորոշման իրավունքը փոխարինվել է միջազգային իրավունքի հետ ոչ մի առնչություն չունեցող ինչ-որ անհասկանալի բառակապակցությամբ, այն է՝ «ժողովուրդն իրավունք ունի տնօրինելու իր ճակատագիրը», որից հետո անմիջապես ավելացվել է «միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիակատար հարգման պայմաններում» բառակապակցությունը. խնդրեմ, իսկապես որ բան է փոխվել, ու աշխարհը միանգամից, ինչ-որ հրաշքով, ադրբեջանամետ է դարձել:
Ո՞րն է դրա պատճառը, ու ի՞նչն է փոխվել արդյոք. հասկանալի է, որ Ալիևի դիվանագիտական տաղանդը չի ավելացել, ուղղակի իրավիճակ է փոխվել Հայաստանում, որտեղ իշխանության են եկել ուժեր, որոնք, ելնելով այս ամենից, կարող ենք միանշանակորեն ենթադրել, որ իրենց ներքին խողովակներով արդեն հասցրել են հասկացնել այդ նույն աշխարհի լիդերներին, որ իրենք այլևս չեն պնդելու արցախցիների ինքնորոշման իրավունքը, ու համաձայն են, որպեսզի հարցը լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դա է պատճառը, որ Տուսկն արդեն այդպիսի բաներ է հայտարարում, ու դա է պատճառը, որ սրանից հետո աշխարհի մյուս լիդերները նույնպես կսկսեն նմանատիպ հայտարարություններով հանդես գալ:
Կարճ ասած, օր առաջ հայ ժողովուրդը պիտի ձերբազատվի այսօրվա իշխանություններից, այլապես աղետն անխուսափելի է լինելու:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org