Սա ոչ թե դիվանագիտական պարտություն է, այլ լուրջ ռազմաքաղաքական ֆիասկո Հայաստանի և Արցախի համար
Երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է մեկը, ով դեռևս 2000-ականների սկզբից չէր կողմնորոշվում, թե մենք, ի վերջո, ունենք «ազատագրվա՞ծ, թե՞ օկուպացված» տարածքներ, երբ քո Ազգային ժողովի անդամներից շատերը, պատկերավոր ասած, Ղարաբաղի տեղը չգիտեն, ապա մենք «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» իրավական ձևակերպումը կորցնում ենք և փոխարենը ստանում ենք «ժողովուրդների իրավունքը տնօրինելու սեփական ապագան» ոչ իրավական ձևակերպումը:
Ցավոք, շատերը այս ձևակերպումների ֆունդամենտալ տարբերությունները չեն գիտակցում... Այ, երբ ամեն «միկրոալիքային վառարանից» եթեր են մտնում մարդիկ, ովքեր լուրջ դեմքով ասում են, թե Մադրիդյան սկզբունքները մեզ ոչինչ չեն տվել և չեն հասնակում, թե ինչ է նշանակում «ժողովուրդների ինքնորոշման իրավունք», ապա դա բերում է նրան, որ մենք անգամ բառերի մակարդակով վերադառնում ենք 1997-1998թթ. փաստաթղթային ձևակերպումներին:
«Իմ քայլականներն» իրենց վարչապետի հետ միասին մեզ են նվիրել մի ձևակերպում, ըստ որի՝ գլոբալ առումով ՀՀ այսօրվա իշխանությունները դեմ չեն, որ «ժողովուրդն իր ապագան տնօրինի ադրբեջականական տարածքային ամբողջականության շրջանակներում»: Սա ոչ թե դիվանագիտական պարտություն է, այլ լուրջ ռազմաքաղաքական ֆիասկո Հայաստանի և Արցախի համար: Փաշինյանը իր ձեռքով վերադարձրեց մեզ Տեր–Պետրոսյանի կողմից գծած կարգավորման սցենարին:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից