Թե ինչ է կատարվում Վրաստանում, կարևոր է հասկանալ՝ որպես աշխարհաքաղաքական պարտիա
Ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, փոքր երկրները առաջանում, վերանում կամ գոյատևում մեծ երկրների միջև առաջացած բալանսի կամ դիսբալանսի հետևանքով։
Կովկասի երկրները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև 1991-ին ստեղծված բալանսի արդյունքով են իրենց անկախությունը պահում։
Իրանը և Թուրքիան իրենց հերթին են կարողացել ժամանակին գոյատևել (19-րդ դար ու 20-սկիզբ) Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև դժվարությամբ առաջացած բալանսի հետևանքով։ Սրա մասին հետագայում կարելի է ավելի մանրամասն խոսել, իսկ ով անհամբեր է, կարող է ծանոթանալ «Մեծ խաղի» պատմությանը։
Վրաստանում այդ բալանսը սկսեց խախտվել Շևարդնաձեի ժամանակներից, ինչը շարունակեց Սահակաշվիլին, արդյունքում տարածքներ կորցրեց։ Հիմա դա փորձում են շարունակել, կտեսնենք, թե վերջը ինչ է լինելու։
Հիմա Աջարիայի հերթն է։ Կոպիտ ասեմ՝ կա՛մ Վրաստանը մնում է միասնական երկիր և իր դերն է կատարում, կա՛մ մաս-մաս է բաժանվում ու «ուտվում» հարևանների կողմից, ինչպես ժամանակին արեցին Պրուսիան, Ավստրիան ու Ռուսաստանը Լեհաստանի հետ։ Նույնը կարելի է ասել Ուկրաինայի մասին։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից