«Права народов на самоопределение» ձևակերպումը փոխված է «права народов распоряжаться своей судьбой»
Սկզբից կարդացի ԵԱՀԿ մեր պատվիրակության «աննախադեպ» և «փայլուն» դիվանագիտական հաղթանակի մասին՝ փաստաթղթի պրոյեկտից մեզ ոչ ձեռնտու ձևակերպումները հանելու կապակցությամբ։ Ուզում էի արդեն ուրախանալ, մեկ էլ տեսա ինքնավստահ ադրբեջանական պատվիրակության հայտարարությունները։ Ոտս կախ գցեցի, ասի տեսնեմ՝ վերջնական փաստաթղթում ինչ է գրվում, խի են ադրբեջանցիք սենց պռովալից ուրախացել, իրենցից չի։ 21-րդ կետում, ինչպես և մեզ խոստացել էին՝ ամեն ինչ լավ է՝ բացառությամբ «права народов на самоопределение» ձևակերպումը փոխված է «права народов распоряжаться своей судьбой»։ Կարող է՝ զուգադիպել է զուտ, չկենտրոնանանք իրավական ձևակերպումը գեղարվեստականով փոխելու վրա։
Հաջորդ 22-րդ կետում կարդում ենք «при полном уважении суверенитета, территориальной целостности и нерушимости международно признанных границ Грузии, Украины, Азербайджана и Республики Молдова»։ Այ ստեղ գլխի ընկա՝ ինչից են տենց գոհ ադրբեջանցիք։ Նախ՝ Ադրբեջանը թվարկված ցանկից հանել չի հաջողվել, և մի շարքում է մյուս կոնֆլիկտների հետ։ Երկրորդը՝ անհատական հիշատակվում են կոնֆլիկտները։ Մի քիչ համե՛ստ եղեք, տղանե՛ր և աղջիկնե՛ր։ Առավել ևս, երբ գործ ունեք հակառակորդի հետ դիվանագիտական դաշտում։ Էդ գործը լռություն է սիրում։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից