Քաղաքական

12.04.2010 15:03


Արարատ Զուրաբյան. «Իշխանությունը կրող քաղաքական ուժը պետք է շատ հարցերում չկարևորի, թե ինչ կասեն ընդդիմադիրները»

Արարատ Զուրաբյան. «Իշխանությունը կրող քաղաքական ուժը պետք է շատ հարցերում չկարևորի, թե ինչ կասեն ընդդիմադիրները»

-Եթե հայ-թուրքական հարաբերություններում այսօրվա իշխանությունները գնացել էին որոշակի քայլերի, ապա միգուցե ճիշտ կլիներ, առանց սպասելու, թե ի՞նչ է անելու Թուրքիան, վավերացնել այն, ինչ-որ ակնկալվում է մեր կողմից, և ցույց տալ, որ տվյալ պարագայում Թուրքիան է դեստրուկտիվ, և Թուրքիան է խուսափում վավերացումից,-«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը և հավելել, որ սա լուրջ հնարավորություն է, որը հայկական կողմը բաց է թողել։

Նրա կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը իշխանությունները համարել են դրական, և դա հետ տանելը տրամաբանությանը չի ենթարկվում։ Ավելի ճիշտ կլիներ մտածել նրա մասին, որ գործընթացն ունենա շարունակություն։ Անդրադառնալով այս գործընթացում Հայ ազգային կոնգրեսի համար անընդունելի կետին՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, Արարատ Զուրաբյանը նշել է, որ ցանկացած դեպքում, եթե սահմանը բացվեր, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին, բոլորի կողմից դա դրական կգնահատվեր։ Այդուհանդերձ, նրա խոսքերով, յուրաքանչյուր քաղաքական միավոր, մասնավորապես իշխանությունը կրող քաղաքական ուժը, պետք է շատ հարցերում չկարևորի, թե ինչ կասեն ընդդիմադիրները, և գոնե իր համար պետք է կարևոր լինեն այն ծրագիրն ու այն քաղաքական գիծը, որով նա առաջնորդվում է։

-Անկախ նրանից, թե ինչ կասեին ընդդիմադիրները, այսինքն՝ մենք, ես կարծում եմ, որ եթե իշխանությունը վստահ է, որ ճիշտ քայլ է կատարում, և այդ քայլը նպաստավոր է ՀՀ-ի համար, ապա այդ քայլը պետք է իրականացնի։ Բնականաբար, ընդդիմությունը պետք է փորձի ցանկացած պարագայում մատնանշել բոլոր թերությունները, սակայն կարծում եմ, որ մեր մոտ ինչ-որ հիվանդագին ընկալում կա այդ գնահատականների առումով, և դրանից պետք է խուսափել։ Այս հիվանդագին մոտեցումը, թե այս կամ այն քայլն ինչպես կգնահատվի, կարծում եմ, նորմալ չէ,-նշել է Արարատ Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը