Աշտարակում վիճաբանություն-ծեծկռտուքն ավատվել է կրակոցով (լուսանկար)
Արագածոտնի մարզում այսօր՝ հուլիսի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց. ժամը 12։30-ի սահմաններում ոստիկաններին հաջողվել է կանխել Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուքը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճում են եւ միմյանց փոխադարձ հարվածեր հասցում։ Իրավապահները հասցնում են նրանցից 3-ին վնասազերծել, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակում։
Բարեբախտաբար, ոստիկանը կարողանում է վնասազերծել զինված քաղաքացուն, պառկացնելով ասֆալտին:
Բոլոր 3-ն էլ բերման են ենթարկում Ոստիկանության Աշտարակի բաժին։ Աշտարակի բաժին է տեղափոխվում նաեւ INFINITI մակնիշի 36 AM 794 համարանիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Իսկ մյուս ավտոմեքենան դիմում է փախուստի։
Ոստիկանության Աշտարակի բաժնում վիճաբանության մասնակիցներից մեկին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։ Բժիշկը հայտնել է, որ, հնարավոր է, նրան հետազոտման նպատակով տեղափոխեն հիվանդանոց։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։