Կարծիք

08.07.2019 10:55


Հարգելի՛ Սերժ Թանկյան, իրավունք չունենք առանց Ձեզ վայելելու հեղափոխության պտուղները

Հարգելի՛ Սերժ Թանկյան, իրավունք չունենք առանց Ձեզ վայելելու հեղափոխության պտուղները

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ձեր փափագած, Ձեր անիմջական մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն այլևս իրականություն է: Մենք իրավունք չունենք մենակ-մենակ` առանց Ձեզ վայելելու հեղափոխության պտուղները: Հատկապես որ ժողովրդի վարչապետի շուրջօրյա աշխատանքի արդյունքում իրականություն է դառնում նաև տնտեսական հեղափոխությունը, որի ամենավառ օրինակներից է Թեղուտի հանքավայրում աշխատանքների վերսկսումը: Հարգելի՛ և շատ սիրելի՛ Սերժ Թանկյան, Դուք միշտ Ձեր խոսքի տերն եք եղել, Ձեր խոսքը միշտ ծանրակշիռ է եղել, իսկական տղամարդու խոսք... Դուք տարիներ շարունակ անհանգստացել եք Թեղուտի համար, Հայաստանի բնության համար, անտառների համար և չեք ունեցել որևէ քաղաքական նպատակ, Հայաստանի նախկին չար ու նախանձ իշխանություններին քննադատել եք զուտ բնապահպանական նկատառումներից ելնելով` թքած չունենալով Հայաստանի բնության ու մասնավորապես` Թեղուտի անտառների վրա: Այո, Թեղուտն ուղղակի ճիշտ ձեռքերում չէր, Թեղուտը վտանգված էր, իսկ հիմա Թեղուտին ոչ մի վտանգ չի սպառնում, հիմա Թեղուտը ճիշտ և հոգատար ձեռքերում է: Հարգելի՛ և շատ սիրելի՛ Սերժ Թանկյան, ժողովրդի վարչապետի ջանքերի շնորհիվ Թեղուտի հանքավայրը շահագործվում է, և մենք մեզ վատ ենք զգում, որ առանց Ձեզ ենք ականատես լինում այդ հրաշքին: Խնդրում եմ, եկեք Հայաստան, եկեք միասին վայելենք Թեղուտը:

https://www.youtube.com/watch…

https://www.panorama.am/…/20…/08/03/system-of-a-down/703809…

https://www.azatutyun.am/a/1966913.html…

https://www.azatutyun.am/a/24296984.html…

https://www.aysor.am/…/%D4%B9%D5%A5%D5%B2%D5%B8%D6…/1577991…

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը