Կարծիք

06.07.2019 13:55


Սա ընդվզում է պետության դեմ

Սա ընդվզում է պետության դեմ

Կեղծ օրակարգերից, վզներիս անողոքաբար փաթաթվող անհատապիղծ պետականադավությունից, ինչպես նաև հակապետական պրոպոգանդիստական գաղափարների նորմալիզացումը կանխելու համար վերահաստատենք տիրող իրականության դերակատար-մեղավորին՝ Ֆեմիդայի Բռնաբարն է՝ յուր փայատեր-հովանավորների հետ համատեղ։

Կամա, թե ակամա մասնակիցը դառնալով արհեստականորեն ներդրված ու հետևողականորեն մեր ականջներին հարմարեցվող ապազգային ու պետականախույս գաղափարների քննարկում-վերլուծություններին՝ միայն ջուր ենք լցնում դավադիր ջրաղացին՝ ո՛չ քննարկելիք կա, ո՛չ վերլուծելիք՝ ամենն ակնհայտ է՝ սա ընդվզում է պետության դեմ, բայց ոչ ավանդական կռվով-դավով-արյամբ, հակառակը՝ փաթեթավորված է իրավունք, ազատություն, խաղաղություն ու էլի շատ այլ ականջահաճո ձևակերպումների փաթեթավորմամբ, և ուրեմն պետք է վճռականորեն ասել ոչ ու ամեն գնով առաջն առնել այս ամենի․ այլ պայքարի ռեսուրս չունենք։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը