Կարծիք

06.07.2019 11:30


Աղբը` զբոսաշրջության խթան (լուսանկար, տեսանյութ)

Աղբը` զբոսաշրջության խթան (լուսանկար, տեսանյութ)

Գաղտնիքը բացահայտված է, քաղաքային իշխանությունը զարկ է տալիս զբոսաշրջության զարգացմանը...

Ինչ է ուզում ասել քաղաքային իշխանությունը աղբահանություն չկատարելով մայրաքաղաքում.

Ըստ տրամաբանության` Սանիտեքի նպատակը Երևանի աղբահեռացման խնդիրը հավուր պատշաճի կատարելն է: Երևանի վարչական շրջաններում աղբահանության իրականացման համար ներդրվել է 10 միլիոն եվրո:

Մինչդեռ ամեն օր ահազանգում ենք սպառնացող համաճարակի մասին, Երևանի քաղաքապետարանը, այն էլ այս շոգ օրերին, չի մտածում համայն հայության մայրաքաղաքում տիրող սանիտարական վիճակի մասին, չի մտածում զբոսաշրջային ակտիվ շրջանի մասին։ Զբոսաշրջիկները Երևանում լուսանկարահանում են աղբակույտեր ու իրենց հետ տանում` որպես հուշ, որովհետև երբևէ նման տեսարանների ականատեսը չեն եղել։

Փաստորեն քաղաքային իշխանությունը զարկ է տվել աղբին, որպես զբոսաշրջության խթան, սա էլ տարբերակ է, միգուցե զբոսաշրջիկներին հետաքրքրում են աղբակույտային տեսարանները, և հանուն դրանց ֆիքսման գան Երևան։

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

65821491_2437787043175205_5989371910482296832_n 65861260_2437786973175212_4545530250620043264_n 65895578_2437787086508534_8268628415003754496_n 65990294_2437786883175221_5671808539786477568_n 66170638_2437786939841882_6340424850582011904_n 66235090_2437786916508551_8211335681578893312_n 66271311_2437787009841875_7426458299752513536_n 66356664_2437786836508559_5697502936821661696_n

Այս խորագրի վերջին նյութերը