Այս օրերին ամենաքննարկվող թեման պիտի որ բուհական ընդունելությունները լինեին։ Բայց կրթության ոլորտի ադմինիստրատիվ ցնցում-փոփոխությունները ոլորտի շատ մասնագետների պարտադրում են սուսիկ-փուսիկ սպասել։ Նույնիսկ հստակ տեղեկատվություն չկա։ Առաջին անգամ չհրապարակվեց, թե քանի շրջանավարտ ավարտեց հանրակրթական դպրոցը։ Ենթադրվում է, որ պետական բուհերի նորանշանակ ռեկտորներն ու պաշտոնակատարները, ինչպես նաև ոչ պետական բուհերի ղեկավարներին կհաջողվի առանց ստույգ տվյալների լուծել բուհերի առաջ ծագած խնդիրները։ Եթե չհաջողեն, ամեն ինչ կարելի է արդարացնել խառնակ ժամանակներով, «սողացող հակահեղափոխական սաբոտաժով» ու բազում այլ հիմնավորումներով։ Միակ պաշտոնական տեղեկատվությունը (հրապարակել է համապատասխան երկարանուն նախարարության Հանրակրթության վարչության պետը) այն է, որ այս տարի 12-րդ դասարանն ավարտել է մոտ 20 հազար շրջանավարտ։ Այս համեստ քանակը պայմանավորված է կրթության ոլորտի վերջին տարիների «բարեփոխումներով»։
Անցած տարի շրջանավարտների քանակը շատ ավելի համեստ էր՝ մոտ 9 600։ Համեմատության համար ասենք, որ այս տարի 9-րդ դասարանն ավարտել է մոտ 30 հազար աշակերտ։ Այսինքն, մեկ-երկու տարուց մոտ այդքան աշակերտ էլ կավարտի ավագ դպրոցը։ Այսինքն, առաջիկա երեք-չորս տարին բուհական համակարգի համար ծանր ժամանակներ են։ Առաջին հերթին՝ ֆինանսական պատճառներով։ Ուսանողների պակասը հենց այդ իմաստով էլ կհարվածի բուհերին։ Իսկ այսօրվա հետևանքները կարելի է վերլուծել մեր բուհական երբեմնի առաջատարի՝ Երևանի պետական համալսարանի օրինակով։ Այն դեռ տարիներ առաջ հաստատված աշխատակարգով շարունակում է բարեխղճորեն իր կայքում տեղեկատվություն տեղադրել։
ԵՊՀ-ն վերջին տարիներին 53 կրթական ծրագիր է իրականացնում։ Պարզ ասած՝ ուսանողներին այստեղ առաջարկում են 53 ոլորտում մասնագիտություն ստանալ։ Այդ ոլորտների հանդեպ դիմորդների վերաբերմունքը տարբեր է։
2019-20թթ. ընդունելության տարում ԵՊՀ-ն ունի 340 անվճար և 2860 վճարովի տեղի առաջարկ։ 3 200 տեղի համար, հուլիսի 1-ի դրությամբ, առաջին հայտով գրանցվել է մոտ 2900 դիմորդ։ Ամենաբարձր մրցակցությունը արձանագրվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության գծով՝ 2․71 հայտ՝ մեկ տեղի դիմաց։ Հարակից ոլորտները ևս մեծ պահանջարկ ունեն. մոտ 2․1 հայտ կա հետևյալ մասնագիտությունների գծով՝ «Ֆիզիկա», «Կիսահաղորդիչների ֆիզիկա», «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում»։ Դիմորդների մրցակցություն արձանագրված է 53-ից ընդամենը 13 կրթական ծրագրի (մասնագիտությունների) գծով։
Այսպես ասած՝ ժամանակակից՝ տեղեկատվական ոլորտների հետ առնչվող մասնագիտություններից զատ՝ քիչ թե շատ հրապուրիչ են մնում «Սերվիս» (1.8 հայտ), «Թուրքագիտություն» (1․35 հայտ), «Միջմշակութային հաղորդակցություն», «Միջազգային հարաբերություններ» (1.2-ականհայտ) բաժինները։ Բոլորովին զարմանալի չէ, որ ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից է «Իրավագիտությունը» (2 հայտ 1 տեղի համար)։ Այն, անկախ, իշխանությունների վերաբերմունքից, Հայաստանում կարելի է ասել, նորաձև մասնագիտություն է եղել միշտ։ Բայց գոնե ԵՊՀ-ի դիմորդների համար այդպիսին դադարել է լինել «Տնտեսագիտությունը»՝ որպես մասնագիտություն։
Դիմորդների առաջին հայտերի համեստ պատկերը հուշում է, որ մեր բարձրագույն կրթական համակարգը հայտնվել է ծանր իրավիճակում։ Բայց առնվազն վերջին տարում այն հրապարակային ու փորձագիտական քննարկման թեմա չի դառնում։ Փորձագետները բավարարվում են փաստելով, որ լավագույն շրջանավարտները կողմնորոշվում են դեպի տեղեկատվական տեխնոլոգիաներին հարող մասնագիտություններ, ու վերջ։ Նրանք «խոհեմաբար» չեն նկատում, որ «Իրավագիտությունը» շարունակում է մնալ «հրապուրիչ» մասնագիտություն։ Այլապես ստիպված կլինեին վերլուծել ու պատասխանել, թե ինչու է այն շարունակում բաղձալի մնալ դատաիրավական համակարգի նկատմամբ տարվող պաշտոնական քաղաքականության պարագայում։ Փորձագետները նույնիսկ չեն քննարկում, թե մի քանի տարի հետո ովքեր են ապագայի լավագույն աշակերտներին գրել-կարդալ դասավանդելու (նույնիսկ լեզուների գծով մասնագիտությունները հրապուրիչ չեն)։
Մի բան հաստատ է՝ կրթության ոլորտի վիճակագրությունը մեր սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր մյուս ոլորտների նման հետ է մնում ժամանակից։ Հետ է մնում՝ ոլորտի փորձագետներին ու (որ ավելի կարևոր է) ղեկավարներին տեղեկատվություն չապահովելով։ Բարձրագույն կրթության ոլորտն էլ է թողնված կյանքի հարահոսին։ Ամերիկյան սահմանադրության հայրերից մեկն ասում էր, որ ընտրովի պաշտոնյաները սահմանափակ պատկերացում ունեն տնտեսության նկատմամբ և զարմանալով արձանագրում էր, որ այդ սահմանափակությունը տարօրինակորեն համընկնում է իրենց ընտրության ժամկետի հետ։ Փաստորեն, միայն տնտեսության մասին չէ, որ նրանց պատկերացումները սահմանափակված են։
Համալսարանների երբեմնի հմայքը

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org