Կարծիք

05.07.2019 16:10


Տեղի է ունենում ագրեսիվ և լկտի տեղեկատվական ճնշում մեր հասարակության վրա

Տեղի է ունենում ագրեսիվ և լկտի տեղեկատվական ճնշում մեր հասարակության վրա

Քանզի տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քողարկված արդարացումը շարունակվում է, ստիպված եմ փաստել, որ համահայկական «ծեծվածների և բռնաբարվածների» գովազդային արշավը ոչ անսպասելի թևակոխում է դեպի ակնհայտ տեղեկատվական ապուշություն։

Բացատրեմ... հիմա փորձ է արվում ներկայացնել կանանց և երեխաների հանդեպ բռնությունը որպես «հայկական ավանդույթ» և համապատասխանաբար վարկաբեկել հայկական ընտանիքի ինստիտուտը։

Ուրեմն ըսենց, ժողովո՛ւրդ ջան, նրանք, ովքեր փորձում են ներկայացնել բոլոր հայ տղամարդկանց որպես վայրենի բռնաբար, կա՛մ ապուշ են, կա՛մ սադրիչ, նրանք, ովքեր պնդում են, որ բռնությունը հայկական ընտանիքներում հանդիսանում է «ավանդույթ», կա՛մ ապուշ են, կա՛մ սադրիչ։

Վերահաստատեմ իմ դիրքորոշումը կրկին. համոզված եմ, որ հիմա տեղի է ունենում ագրեսիվ և լկտի տեղեկատվական ճնշում մեր հասարակության վրա:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը