Մեկնաբանություն

05.07.2019 14:00


Ջհանգիրյանը՝ Սահմանադրության կնքահայր. ընտրակեղծիքների 2 ժամը

Ջհանգիրյանը՝ Սահմանադրության կնքահայր. ընտրակեղծիքների 2 ժամը

1995թ. հուլիսի 5ին Սահմանադրությունը կեղծիքներով ընդունվեց։

Միայն այն հանգամանքը, որ ԿԸՀ–ի կամայական որոշմամբ 2 ժամով երկարաձգվեց օրենսդրությամբ սահմանված քվեարկության ժամանակահատվածն այն պատճառաբանությամբ, թե, իբր, կուտակումներ կան ընտրատեղամասերում, և քաղաքացիները չեն հասցնում քվեարկել, արդեն իսկ հերիք է, որպեսզի հետանկախական շրջանի 1–ին Սահմանադրությունը կեղծված համարենք։

Հետագա բոլոր քաղաքական գործընթացներն իրենց վրա կրեցին 1995–ից սկիզբ առած ոչ լեգիտիմության կնիքը։ Այդ օրն, ի դեպ, կեղծվեցին նաև խորհրդարանական ընտրությունները՝ ՀՀՇ–ածին «Հանրապետություն» դաշինքի համար ապահովելով քաղաքական մենաշնորհ։

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգը տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանն էր։ Նա այս օրերին դարձել է քայլարածների իշխանության փաստաբանը։ Խոսում է Սահմանադրությունից ու սահմանադրականությունից։ Նաև՝ քարոզչական աջակցություն ապահովում ինքնահռչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի համար։

Գագիկ Ջհանգիրյանը 1995–ի Սահմանադրության կնքահայրն է։ Նա ԿԸՀ նախագահի տեղակալի (ԿԸՀ նախագահի կարգավիճակում «Ֆունտի» ֆունկցիա էր կատարում Ամիրյանը) կարգավիճակով հորով–մորով էր անում Լևոն Տեր–Պետրոսյանի հագով կարված Սահմանադրությունը և ԱԺ–ում նրա գերիշխանությունն ապահովելու համար խփում այնքան, որքան հրահանգված էր։

Սրանք են դարձել «նոր» Հայաստանի դեմքերը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը