Կարծիք

05.07.2019 13:15


Հո դուք դեբի՞լ չեք

Հո դուք դեբի՞լ չեք

Ուզում եմ պատկերացնեմ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում իշխանությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ արշավ կազմակերպելիս, և այլ տեսարան, քան հետևյալը, մտքիս չի գալիս։

Մոտավորապես սենց մի բան է տեղի ունենում։ Հավաքում են իրենց մոտ եղած գրաճանաչ բոլոր կադրերին, մի շաբաթով փակում սենյակում ու ասում. «Մինչև լուծում չունենաք, դուրս» չգաք։ Մոտավորապես հինգերորդ օրը մեկը բացականչում է. «Էվրիկա։ Եկեք ասենք, որ Հրայր Թովմասյանը ապօրինի նախագահ է, որովհետև ՍԴ ընտրվելուց հետո միաժամանակ երկու պաշտոն է զբաղեցրել։ Համ էլ դեպուտատ էր»։ Միտքը բոլորին շատ է դուր գալիս, բայց դե, Նիկոլի պահանջատեր հայացքից վախենալով՝ ուզում են մի լավ ծանրութեթև անեն, թույլ և ուժեղ կողմերը հասկանան, հետո նոր շեֆին զեկուցեն։

Ու էդպես մի շաբաթ անց գործի են անցնում։ Կանչում են բոլոր խոսացող գլուխներին, տեքստը ձեռքներն են տալիս և ուղարկում Հանրային Հեռուստաընկերություն, «Ազատություն» ՌԿ և այլն։ Շեֆն էլ առիթը բաց չի թողնում ու մի անոնիմկա էլ ինքն է «Հայկական ժամանակ»-ում տպում։

Հետո հայտնվում է Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կամ 3-րդ կուրսի ուսանող և ի լուր աշխարհի՝ հայտարարում, որ թագավորը մերկ է։ Ու դա մոտավորապես այս տեքստով է ասվում. «Ա՛յ դեբիլներ, բա, ախր, էդ նույն խորհրդարանը Նիկոլին էլ վարչապետ է ընտրել։ Նիկոլն է՞լ է զուգահեռ երկու պաշտոն զբաղեցրել։ Արա՛, հո դուք դեբի՞լ չեք։

#Դեբիլների_ապստամբություն»։

Հրանտ Մելիք–Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը