«Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն»,–ասում էր հերոսներից մեկը «1984»–ում։
Սահմանադրությունը պետք է, որպեսզի արձանագրվի, թե ինչքան է հասարակությունը գոնե տեքստի մակարդակով կարողացել ազատություն նվաճել իշխանավորներից։
Սահամանադրությունը հաշվեկշիռ է ցույց տալիս։ Ցույց է տալիս իշխանությունների լկտիության ու այլասերման աստիճանը մի կողմից, և ժողովրդի իրավական ու քաղաքացիական գիտակցության աստիճանը՝ մյուս կողմից։
Հիմա կա գայթակղություն՝ ոչ միայն փոխելու Սահմանադրությունը և ամրագրելու «ժողովրդի» ամբողջատիրական իշխանությունը, այլ նաև մինչև այդ փոփոխությունը յուրովի մեկնաբանելու հիմնական օրենքը, ծառայեցնելու այն մի խումբ անձանց մասնավոր շահերին և իշխանություն–հասարակություն հաշվեկշռում խոշոր վերաձևում իրականացնելու՝ հիմնվելով ամբոխավարության սկզբունքների վրա։
Իշխանության այդ գայթակղության աղբյուրը հակակշիռների բացակայությունն է կամ դրանց թույլ վիճակը։
Եթե հասարակությունը փոփոխություն չմտցնի մեր քաղաքական դաշտի հաշվեկշռում, ապա հետագա քաղաքական զարգացումներն այնքան էլ անամպ չեն լինի ինչպես իշխանության, այնպես էլ մեր հասարակության ու պետության համար։
Եթե հաշվեկշիռը պետք է փոխվի, ապա իշխանության այլասերումը նվազեցնելու ուղղությամբ։
Սահմանը պետք է դնել այնպես, որ նույնիսկ ամենասրիկա իշխանությունը չկարողանա գայթակղվել։
Սահմանադրությունը սրիկաների գայթակղությունը զսպելու համար է։
«Սահմանադրական» գայթակղություններ

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից