Վաշինգտոնում կայացել է Սարգսյան-Էրդողան հանդիպումը
Այսօր, Երևանի ժամանակով 18:30-ին, Վաշինգտոնում կայացել էՀայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը։Այն տեղի է ունեցել միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում։ Նշենք, որ Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչն այցելել էր Հայաստան և Ադրբեջան՝ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին փոխանցելով Էրդողանի ուղերձը։
Հիշեցնենք, որ անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանն ու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումներին, Սերժ Սարգսյանն ասել էր. «…Ամենակարևորը' մենք արդեն մեր որոշումը գրեթե ունենք: Բայց հիմա ճիշտ չէ մեր որոշման մասին խոսել: Մենք այն կներկայացնենք մեր հանրության դատին որոշ ժամանակ հետո, երբ որ ամբողջովին համոզվենք դրա ճշմարտացիության մեջ: Այսպիսի պարագաներում ամենակարևորը ճիշտ որոշում կայացնելն է։» Իր հերթին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը չի փոխվել, և Հայաստանի հետ սահմանը կարող է բացվել միայն Ադրբեջանական հողերի ապաշրջափակումից հետո։ Էրդողանն Ադրբեջանին կոչ է արել ոչ մի բանի համար չանհանգստանալ և վստահել Թուրքիային։
Վաշինգտոնում կայացել է Սարգսյան-Էրդողան հանդիպումը
Այսօր, Երևանի ժամանակով 18:30-ին, Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում։ Նշենք, որ Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչն այցելել էր Հայաստան և Ադրբեջան՝ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին փոխանցելով Էրդողանի ուղերձը։