Կարծիք

04.07.2019 14:40


Շուտով Նիկոլն էլ կխոսի բռնության կանխարգելման նոր մարմինների ստեղծման անհրաժեշտության մասին

Շուտով Նիկոլն էլ կխոսի բռնության կանխարգելման նոր մարմինների ստեղծման անհրաժեշտության մասին

Հրապարակ է մտնում Իսկաաաան․․․ էհ, ծանր հրետանի՜ն․․․

Ստամբուլյան կոնվենցիայի ռատիֆիկացման նախապատրաստման համար մոգոնված քարոզարշավի շրջանակներում այսօր արդեն ցանցում են հայտնվել՝

1․ Կապույտ մազերով Ասուլի՝ բռնաբարված լինելու մասին կոնֆեսսիաները։

2․ Դուչեի դստեր անողոք դատապարտումը սեռական հողի բռնության թեմայի շուրջ։

Գրազ գա՞մ, որ շուտով Նիկոլն էլ կխոսի այս թեմայով։ Չէ, չեմ պնդի, որ կանեղծանա, որ իրեն էլ են բռնաբարել, բայց մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ խոսելու է արմատական բարեփոխումների ու բռնության կանխարգելման նոր մարմինների ստեղծման անհրաժեշտության մասին։

Ավելին ասեմ՝ բոլոր թերահավատներին ու քննադատներին կնքելու են ՀՀԿ-ի պիտակով ու իրենց արևին ուժեղ քարոզչական թեզ կիրառեն, թե բա՝ ՀՀԿ-ն էդ կոնվենցիան ստորագրել էր 2018-ին։ Այո՛, ստորագրել էր, բայց ռետիֆիկացիայի մասով 5 տարվա շրջանի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հետո ցրեին:

Կոնստանտին Տեր–Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը