Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք`որքանով են ավելացել համացանցում տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության մասին։ Հաստատ նկատած կլինենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են։
Նամանավանդ վերջին շրջանում այդպիսի տեղեկությունները ողողել են մամուլը։ Չլինի՞ մենք ազգովի գազազել ենք ու հարձակվել ենք «խեղճ» կանանց և երեխաների վրա։ Իհարկե` ոչ։
Հիմա հարց... սա ի՞նչ է։ Պատասխան՝ սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է, որը պետք է ձևավորի հանրության մոտ սարսափ և տագնապային տրամադրություններ։
Ինչո՞ւ... շատ պարզ պատասխան՝ շշուկներ կան, որ շուտով Հայաստանը կփորձի ԱԺ-ի միջոցով վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի` փաստացի մեր օրենսդրական դաշտ կներմուծվի երրորդ սեռ, գենդեր, Յուվենալ արդարադատություն և այլն... հավատացնում եմ Ձեզ, որ այս ամենի շարժիչը հենց դա է կամ դրա տիպի ինչ-որ մի բան։
Մի խոսքով, իմացեք մի բան, որ խտրականության դեմ պայքարելու պատրվակով փորձ է արվելու ապուշացնել հասարակությանը և, ուղղակի, փաստի առաջ կանգնեցնել։
Հ․Գ․ Ես, իհարկե, չեմ հերքում, որ Հայաստանում գոյություն ունի բռնություն, սակայն... եթե կա բռնություն, ապա դրանով պետք է ԱՆՊԱՅՄԱՆ զբաղվի ոստիկանությունը և, ԱՆՊԱՅՄԱՆ, մեղավորներին խստագույնս պատժի, երկրորդը` ես համոզված եմ, որ հիմա մեզ փորձում են համոզել, որ մեր հասարակությունն այնքան վայրենի է, որ միայն Ստամբուլյան կոնվենցիան կկանգնեցնի բռնության ալիքը))) շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շա՜տ պրիմիտիվ։
Սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է
Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք`որքանով են ավելացել համացանցում տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության մասին։
Հաստատ նկատած կլինենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են։
Նամանավանդ վերջին շրջանում այդպիսի տեղեկությունները ողողել են մամուլը։ Չլինի՞ մենք ազգովի գազազել ենք ու հարձակվել ենք «խեղճ» կանանց և երեխաների վրա։ Իհարկե` ոչ։
Հիմա հարց... սա ի՞նչ է։
Պատասխան՝ սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է, որը պետք է ձևավորի հանրության մոտ սարսափ և տագնապային տրամադրություններ։
Ինչո՞ւ... շատ պարզ պատասխան՝ շշուկներ կան, որ շուտով Հայաստանը կփորձի ԱԺ-ի միջոցով վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի` փաստացի մեր օրենսդրական դաշտ կներմուծվի երրորդ սեռ, գենդեր, Յուվենալ արդարադատություն և այլն... հավատացնում եմ Ձեզ, որ այս ամենի շարժիչը հենց դա է կամ դրա տիպի ինչ-որ մի բան։
Մի խոսքով, իմացեք մի բան, որ խտրականության դեմ պայքարելու պատրվակով փորձ է արվելու ապուշացնել հասարակությանը և, ուղղակի, փաստի առաջ կանգնեցնել։
Հ․Գ․ Ես, իհարկե, չեմ հերքում, որ Հայաստանում գոյություն ունի բռնություն, սակայն... եթե կա բռնություն, ապա դրանով պետք է ԱՆՊԱՅՄԱՆ զբաղվի ոստիկանությունը և, ԱՆՊԱՅՄԱՆ, մեղավորներին խստագույնս պատժի, երկրորդը` ես համոզված եմ, որ հիմա մեզ փորձում են համոզել, որ մեր հասարակությունն այնքան վայրենի է, որ միայն Ստամբուլյան կոնվենցիան կկանգնեցնի բռնության ալիքը))) շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շա՜տ պրիմիտիվ։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից