Ժողովրդի սրտի դատախազները ոչ մեկից չեն վախենում, բացի ժողովրդի սրտի վարչապետից
«Ուղղորդվող տեղեկատվական հոսքեր կան`վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել, ինչ-որ ամենատարբեր արտահայտություններ եւ այլն։ Սրանք բոլորը փորձեր են, որ որեւէ մեկը իր պաշտոնական պարտականությունները ռիսկով չկատարի։ Բայց ես ուզում եմ՝ բոլորն իմանան, որ... նու, հատկապես դատախազության անունից կարող եմ ասել` ճիշտ է, չէ՞, վախն էլ մարդկային զգացում է։ Դատախազները չունեն այդպիսի բան»,- «Նոր Հայաստանի դատախազության» տոնին նվիրված հանդիսավոր արարողությունից հետո հայտարարեց գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող Արթուր Դավթյանը, բայց այդպես էլ չասաց` ինչպես հաջողացրեց «Փաշինյանի աչքի գրողից» սահուն անցում կատարել «Փաշինյանի սրտի գլխավոր դատախազի» կարգավիճակին։ Ասենք` այստեղ որեւէ գաղտնիք չկա. ընդամենը փոխել է տիրոջը, հերոսաբար ձերբազատվել նախորդ իշխանությունների հանդեպ տածած «վախի մարդկային զգացումից» եւ իր ողջ ներուժն ուղղել Նիկոլի վրեժխնդրության անհագ ցանկությունն սպասարկելու դաշտ։ Նույնը «միասնական փաթեթով» արել են դատախազները եւ այսօր ոչ մի բանից վախ չունեն, բացի Նիկոլին չէ ասելու դեպքում ասֆալտին փռվելու եւ պատերին ծեփվելու մահացու հեռանկարից։ Ու քանի Նիկոլը «սաղ է»` պաշտոնանկ չի արվել, «ռիսկով» կատարում են նրա բոլոր պատվերները, մինչեւ պատվիրատուն կփոխվի` կգա նոր տերը եւ խաղի ի՛ր կանոնները կթելադրի առյուծի սիրտ կերած ժողովրդի սրտի դատախազությանը...
Ժողովրդի սրտի դատախազները ոչ մեկից չեն վախենում, բացի ժողովրդի սրտի վարչապետից
«Ուղղորդվող տեղեկատվական հոսքեր կան`վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել, ինչ-որ ամենատարբեր արտահայտություններ եւ այլն։ Սրանք բոլորը փորձեր են, որ որեւէ մեկը իր պաշտոնական պարտականությունները ռիսկով չկատարի։ Բայց ես ուզում եմ՝ բոլորն իմանան, որ... նու, հատկապես դատախազության անունից կարող եմ ասել` ճիշտ է, չէ՞, վախն էլ մարդկային զգացում է։ Դատախազները չունեն այդպիսի բան»,- «Նոր Հայաստանի դատախազության» տոնին նվիրված հանդիսավոր արարողությունից հետո հայտարարեց գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող Արթուր Դավթյանը, բայց այդպես էլ չասաց` ինչպես հաջողացրեց «Փաշինյանի աչքի գրողից» սահուն անցում կատարել «Փաշինյանի սրտի գլխավոր դատախազի» կարգավիճակին։
Ասենք` այստեղ որեւէ գաղտնիք չկա. ընդամենը փոխել է տիրոջը, հերոսաբար ձերբազատվել նախորդ իշխանությունների հանդեպ տածած «վախի մարդկային զգացումից» եւ իր ողջ ներուժն ուղղել Նիկոլի վրեժխնդրության անհագ ցանկությունն սպասարկելու դաշտ։
Նույնը «միասնական փաթեթով» արել են դատախազները եւ այսօր ոչ մի բանից վախ չունեն, բացի Նիկոլին չէ ասելու դեպքում ասֆալտին փռվելու եւ պատերին ծեփվելու մահացու հեռանկարից։
Ու քանի Նիկոլը «սաղ է»` պաշտոնանկ չի արվել, «ռիսկով» կատարում են նրա բոլոր պատվերները, մինչեւ պատվիրատուն կփոխվի` կգա նոր տերը եւ խաղի ի՛ր կանոնները կթելադրի առյուծի սիրտ կերած ժողովրդի սրտի դատախազությանը...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից