Լրահոս

10.04.2010 14:55


Բակիև. «Եթե ես վերադառնամ Բիշքեկ, ապա ինձ կա՛մ կսպանեն, կա՛մ կգցեն ամբոխի մեջ»

Բակիև. «Եթե ես վերադառնամ Բիշքեկ, ապա ինձ կա՛մ կսպանեն, կա՛մ կգցեն ամբոխի մեջ»

BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Կուրմանբեկ Բակիևը հայտարարել է, որ Ղրղզստանի մայրաքաղաք վերադառնալ չի կարող, որովհետև  վախենում է իր կյանքի համար։

Ջելալաբադում թաքնվելով՝ Բակիևը հայտարարել է, որ Ղրղզստանում տեղի ունեցած արյունալի դեպքերը, որոնց զոհ է գնացել շուրջ 70 մարդ,  շատ լավ ծրագրված են եղել գաղտնի ընդդիմության կողմից և ոչ առանց դրսի ուժերի աջակցության։
Միևնույն ժամանակ նա հրաժարվել է տալ որևէ երկրի անուն, որն իր կարծիքով կարող էր մասնակից լինել այդ իրադարձություններին։ Բակիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մնալու է Ղրղզստանի օրինական ընտրյալ նախագահը։

-Եթե վերադառնամ Բիշքեկ, ապա այնտեղ ես չեմ լինի անվտանգության մեջ։ Ինձ կսպանեն կամ կգցեն ամբոխի մեջ այս խոսքերով. «Այդ նա է հրամայել ոստիկանությանը կրակ բացել, արյունալի դեպքերի մեղավորը նա է»,-ընդգծել է Բակիևը։

 

Այս խորագրի վերջին նյութերը