Կարծիք

03.07.2019 11:45


Սահմանադրության օրվանից հինգ պակաս թքում են Սահմանադրության վրա

Սահմանադրության օրվանից հինգ պակաս թքում են Սահմանադրության վրա

Սահմանադրության 133-րդ հոդվածն ասում է, որ զինվորական բարձրագույն կոչումները շնորհում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։

Մինչդեռ Նիկոլն առավոտ կանուխ տեղյակ պահեց, որ ինքը որոշել է, մնում է՝ նախագահը ստորագրի, ու ահագին մարդ կդառնա գեներալ։

Որ Սահմանադրության օրվանից հինգ պակաս սենց թքում են Սահմանադրության վրա, երևի թե էդքան Նիկոլը չի մեղավոր, ինչքան Արմեն Սարգսյանը։ Ու սա առաջին դեպքը չի. մարդը՝ եքա լիազորությունները վրեն, առավոտից իրիկուն ֆռֆռում է, ու միակ բանը, որ անում է, պեչատը մոտը պահելն է։ Նիկոլին էլ ինչ է մնում՝ որոշումները կայացնի ու սպասի, թե երբ է նախագահը գալու, պեչատը դնի։

ՀԳ. Վահե Գրիգորյանին ասեք՝ հանկարծ 13–հատորանոց նամակ չգրի էն մասին, որ «վարչապետի առաջարկ» բառակապակցությունը համարժեք է «վարչապետի որոշում»-ին։

На данном изображении может находиться: текст
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը