Կարծիք

03.07.2019 11:35


ԶԼՄ–ին մեղադրում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զակազով վարկաբեկել են տարբեր չինովնիկների

ԶԼՄ–ին մեղադրում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զակազով վարկաբեկել են տարբեր չինովնիկների

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողության ժամանակ մեղադրել է հայկական ԶԼՄ–ին իրենց ընտանիքի մասին ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու մեջ: Ես չեմ հասկանում՝ էս մարդիկ ո՞նց են լրատվամիջոցներին մեղադրում իրենց ընտանիքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար, երբ տարիներ շարունակ իրենց ընտանիքին պատկանող լրատվամիջոցով հենց իրենք են հանրությանը մոլորեցրել` տարբեր գործիչների ու պաշտոնյանների մասին զրպարտանք ու սուտ պարունակող նյութեր տարածելով: Եվ վերջապես, լրատվամիջոցներին մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ այն մարդիկ, ովքեր, ըստ օդում կախված լուրերի, տարիներ շարունակ զակազով` կլորիկ գումարի դիմաց, վարկաբեկել են տարբեր պետական չինովնիկների: Տեղին է էս պահին մեջբերել հայտնի ասացվածքը՝ սելի փոխարեն սելվորն է ճռռո՞ւմ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը