Կարծիք

02.07.2019 15:10


Եղվարդի խճուղու՝ գրեթե իդեալական վիճակում գտնվող ասֆալտը կտոր-կտոր քերում ու նորից ասֆալտապատում են

Եղվարդի խճուղու՝ գրեթե իդեալական վիճակում գտնվող ասֆալտը կտոր-կտոր քերում ու նորից ասֆալտապատում են

Քաղաքական իմպոտենցիայի դրսևորումներից մեկը բուռն, բայց իմաստազուրկ գործունեությունն է: Օրինակ` Եղվարդի խճուղու լրիվ հարթ ու առանց լադոկների ասֆալտը արդեն մի քանի օր է՝ կտոր-կտոր քերում ու նորից ասֆալտապատում են: Կրկնում եմ` գրեթե իդեալական վիճակում գտնվող Եղվարդի խճուղու մասի է խոսքը:

Որ նույն Դավիթաշենի բակերի ասֆալտը մանրից խրամատներով ու Մարիանյան փողրատներով է պատվում, էդ հեչ: Որ լիքը ճանապարհներ Երևանում ու միջպետական մայրուղիներ վերջին անգամ երևի Սերժից էլ առաջ են ասֆալտապատվել, դա էլ հեչ: Կարևորը՝ էս ամառվա շոգին Եղվարդի խճուղին պարալիզացնելն է:

Կա՛մ ինչ-որ մեծ գաղտնիք կա, որ թույլ չի տալիս` ես հասկանամ չվնասված ասֆալտը փոխելու իմաստը, կա՛մ հարցի պատասխանատուն կլինիկական իդիոտ է, կամ էլ ինչ-որ մեկը էս դրվագով պետական միջոցներ է լափում:

Կոնստանտին Տեր–Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը