Կարծիք

02.07.2019 14:14


Ա ասելուց հետո Բ չասել` նշանակում է ոչինչ չասել

Ա ասելուց հետո Բ չասել` նշանակում է ոչինչ չասել

Ինձ թվում է, շտապում ենք` ասելով, որ իշխող քաղաքական աղանդի ներսում «լուրջ տարաձայնություններ» կան` Սասուն Միքայելյանը ձեռնոց է նետել արտաքին ուժերի գործիք դարձած, Հայաստանը գերտերությունների արտաքին ուժերի հակասությունների եւ պայքարի թատերաբեմ դարձրած քայլարածական լակոտակրատիային։

Գուցե Միքայելյանը նեղացած է կուսակից ընկերներից։ Գուցե, որպես Արցախյան պատերազմի բովով անցած մարդ, բնազդով է զգում`ուր է տանում հասարակությունը հակամարտող ճամբարների բաժանելու, Արցախի, Արցախի ղեկավարության, ռազմական վերնախավի նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանելու այս մոլուցքը։

Բայց նրա կռիվը գոնե այս հանգրվանում ընդամենը ՔՊ-ի օդիոզ դեմքերից մեկի` Կոտայքի տխրահռչակ մարզպետի հետ է։ Եվ այդ կռիվը ոչ թե «գաղափարների», այլ կլանային մանր շահերի, ազդեցության գոտիների վերաբաժանման շուրջ է։

Այ, երբ Սասուն Միքայելյանը հրապարակավ կհայտարարի, որ սխալվում էր` Արցախյան ազատամարտը ստորադասելով «թավշյա» իշխանափոխությանը, որ արտաքին թշնամու կերպարը փոխարինելով ներքին թշնամու կերպարով, պատերազմը տեղափոխելով Հայաստան-Արցախ հակամարտության դաշտ`«ժողովրդի սրտի վարչապետն» անթաքույց կերպով ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, այն ժամանակ կարելի է ասել՝ իշխանության մեջ կա մեկը, ով հասկանում է, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել, եւ պատրաստ է «չէ» ասել բառի բուն իմաստով կործանարար այս «գործընթացին»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը