Կարծիք

02.07.2019 10:40


Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ

Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, աղքատությունը ձեր գխում է, Արցախը՝ բանակցությունների կողմ ... և այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղեցնելու համար։

Մոռացե՛ք այդ ամենը. չկա այդպիսի բան, դա ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է. կարևորը՝ «դվիժենի» լինի։

Վեթինգը դարձրել են քաղաքականության հիմք, բայց պարզվում է՝ անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն։ Նույնը մյուս ոլորտներին է վերաբերում։

Ամեն անգամ մի նոր տերմին է շուկա գցվում նախորդ դատարկաբանությունը մոռացության մատնելու համար։

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է։ Ընդամենը ուշադիր լսեք, թե ինչ են խորհրդարանում խոսում, ինչ մակարդակ է, ինչ ոճ է ...։

Իշխանության մեջ հայտնված պատահական մարդիկ չեն կարող ոչ մի բան ստեղծել. ո՛չ աշխարհայացք ունեն, ո՛չ գաղափար, ո՛չ փորձ։

Բնության մեջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գա ու երկիր սարքի։

Վաղ թե ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու, ավելի լավ է՝ դա շուտ հասկանանք։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը