Երբ սահմանադրականությունից խոսում է Գագիկ Ջհանգիրյանը
Սահմանադրական դատարանը Վահե Գրիգորյանի միջոցով գրավելու նիկոլփաշինյանական ծրագրին հիմնականում աջակցում են Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները: Պատճառը պարզ է: Նրանց միավորում են վախը և մտածողությունը:
ՍԴ-ի հարցով շատ ակտիվ է տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը, որը հանրությանը հայտնի է Մատաղիսի գործով:
Ջհանգիրյանը հայտնի է նաև որպես Հայաստանում ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգ: Նա էր 1995 թվականին ԿԸՀ նախագահի տեղակալի կարգավիճակով կոորդինացնում ՀՀՇ-ական միջուկով Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հանրապետություն» դաշինքին քաղաքական մենաշնորհ ապահովելու գործը:
Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ՝ 1995-ի հուլիսի 5-ին տեղի էր ունենում նաև Սահմանադրության հանրաքվեն, որը նույնպես կեղծվեց՝ ապահովելով շեյխական լիազորություններ նախագահի համար: Այդ գործով նույնպես, տարածված տեղեկությունների համաձայն, Ջհանգիրյանն էր զբաղվում:
Ու հիմա այդ մարդը, որը զինդատախազ եղած տարիներին զբաղվել է բոլորիս հայտնի գործունեությամբ, Հանրային հեռուստատեսության ու այլ եթերներով խոսում է սահմանադրականությունից, օրենքից, ընտրակեղծիքների անթույլատրելիությունից, իշխանության ուզուրպացիայից, իրավունքից ու ձեռքի հետ հիմնավորում Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մոտեցումը:
Սա այն դեպքն է, երբ քաղաքականությունն ու բարոյականությունը բաժանվում են: Սա նաև այն դեպքն է, երբ փարիսեցիությունը և դեմագոգիան դառնում են պետական քաղաքականություն:
Գագիկ Ջհանգիրյանն այնպիսի էնտուզիազմով է դհոլչիություն անում ՍԴ-ն վերցնելու գործընթացում, որ, կամա թե ակամա, վերածվել է լևոնանիկոլական այս իշխանության խորհրդանիշը:
2018-ի ապրիլին հրապարակում հավաքվածները սա՞ էին ուզում ստանալ:

Պետրոս Ալեքսանյան