Ինչպես հայտնի է, Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի իրագործումը դադարեցվել է: Դադարեցվել է «թավշյա» տեխնոլոգիաների՝ ճանապարհը փակելու միջոցով:
Դեռ անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ եթե պարզվի, որ հանքավայրը վնասակար չէ տարածքի ջրային ռեսուրսներին ու Սևանա լճին, ապա այն կշահագործվի, իսկ եթե հակառակը պարզվի, ապա նախագիծը կդադարեցվի:
Պարզելու համար հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ որոշում կայացվեց միջազգային փորձաքննություն նշանակել: Կառավարությունը հարկատուներիս հաշվին մոտ 400 հազար ԱՄՆ դոլար հատկացրեց այս ոլորտում ոչ այնքան հայտնի «ԷԼԱՐԴ» ընկերությանը, որպեսզի վերջինս փորձագիտական եզրակացություն տա:
Փաշինյանը ասում էր, որ այս տարվա գարնանը իրենք կունենան փորձագիտական գնահատականն ու որոշում կկայացնեն՝ մինչև այդ հանրությանը ներկայացնելով, թե ինչն ինչոց է: Գարունն անցավ, հիմա ամառը կես է դառնում, բայց անորոշությունը պահպանվում է, հանքն էլ չի աշխատում:
Կա տեղեկություն, որ «ԷԼԱՐԴ» փորձագիտական խումբը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության նախնական եզրակացությունը: Եզրակացությունը դեռ չի հանրայնացվել: Կառավարությունից ձայն-ծպտուն չկա: Թե ինչ է սա նշանակում Հայաստանի տնտեսաքաղաքական իմիջի, ներդրումային միջավայրի, պետական բյուջեի, հարակից բիզնեսների, մասնավոր սեփականության իրավունքի, աշխատատեղերի վրա բացասական ազդեցության առումներով, բացատրության կարիք չունի:
Ամուլսարի հանքը դարձել է «տնտեսական հեղափոխություն» կոչվածի չաշխատող խորհրդանիշը:
Կա տեսակետ, որ կառավարությունը հանցավոր անգործության է մատված այս հարցում ու «տակից» խրախուսում է հանքավայրի աշխատանքների խոչընդոտումը, քանզի ստվերային ձևով մասնավոր շահեր է պաշտպանում՝ բիզնեսի վերաբաշխման նպատակով:
Կա նաև տեսակետ, որ Փաշինյանը վախենում է լուծում տալ հարցին, քանզի ժամանակին տոն է տվել «բնապահպաններին»:
Ուրիշ կարծիքներ էլ կան, բայց տվյալ դեպքում դա էական չէ: Էականն այն է, որ Հայաստանում խոշորագույն ներդրումային ծրագիրը կյանքի չի կոչվում: Այդքանից հետո խոսել մեզ մոտ ներդրումներ ներգրավելու և բիզնեսը զարգացնելու մասին, պարզապես դեմագոգիա է ու փարիսեցիություն: Չի բացառվում նաև անմեղսունակության վարկածը:
«Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը՝ Ամուլսար

Պետրոս Ալեքսանյան