Կարծիք

01.07.2019 17:15


Առաջադրիր Քոչարյանին կեղծ մեղադրանք և ստացիր շնորհակալագիր

Առաջադրիր Քոչարյանին կեղծ մեղադրանք և ստացիր շնորհակալագիր

Շաբաթը սկսվեց հերթական մարազմատիկ լուրով: Ուրեմն, ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգեւատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։

Նշեմ, որ Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներից է։

Լավ, ես չեմ հասկանում՝ մարդ ինչքան մանրահոգի պետք է լինի, որ պետական պաշտոնը սենց մանր-մունր ստորությունների համար օգտագործի: Հետաքրքիր է՝ իսկ վճռաբեկի դատավոր Արմեն Դանիելյանին վարչապետը չի՞ ցանկանում բնակարանով պարգևատրել: Հիշեցնեմ, որ 2012 թվականին անթրաշ Նիկոլն այս նույն դատավոր Դանիելյանին համարում էր «ռեժիմի ստրուկ», իսկ Նիկոլի ՀԱԿ-ի ակտիվիստները դատարանի դիմաց միջնամատ էին ցույց տալիս Դանիելյանին, իսկ այսօր այդ մարդն իրենց հերոսն է: Լավ ժամանակի անիվը հաստատ նաև հետ է պտտվելու, և Նիկոլի կողմից պարգևատրվող «բիշարյանները» կամ «սրտի դատավորներ դանիելյանները» մեղադրանքներ են առաջադրելու և դակելու այդ մեղադրանքները այսօրվա վարչապետի դեմ, եթե, իհարկե, նոր իշխանությունը խոհեմ չգտնվեց և այս տիպի մարդկանցից չազատեց դատական համակարգը:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը